f

Անկախ

«Փաստ»․ Տնտեսական բալանսը լիովին խախտվել է․ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ


«Փաստ» թերթը գրում է. «Պետությունը պետք է անհրաժեշտ ներարկումներ կատարի այն ճյուղերում, որոնք մեծապես տուժել են շարունակվող ճգնաժամային իրավիճակից։ Եվ կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցում մեր կառավարությունը կարող է համագործակցել այլ երկրների կառավարությունների հետ, նրանցից աջակցություն ստանալ կամ կիրառել նաեւ նրանց փորձը։

Իսկ այս պահին ի՞նչ ճանապարհով է առաջ շարժվում գործադիրը։ Վարչապետը կառավարության վերջին նիստին հայտարարեց, թե քանի որ ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ բիզնեսի որոշ ոլորտներ ֆինանսական բարդություններ են ունենալու, իրենք ճգնաժամային վարկային պորտֆելներ են առաջարկում բիզնեսին:

Այս վարկային պորտֆելների էությունն այն է, որ ֆինանսավորման որոշակի տոկոսն իրականացնում են առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները, մնացյալը՝ 25-50 տոկոսը, ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ:

Առաջին հայացքից թվում է, թե անտոկոս վարկերը լուրջ աջակցություն են լինելու բիզնեսի համար, սակայն այդպես չէ, քանի որ տնտեսվարողները խնդիրներ են ունենալու այս վարկերի նույնիսկ մայր գումարները վերադարձնելու հարցում։ Եթե տնտեսվարողը շարունակում է վնասներ կրել, ապա արդյոք հնարավորություն կունենա՞ մարել վարկը։

Եվ բացառված չէ, որ բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ուղղակի հրաժարվեն վարկ վերցնելուց՝ մտավախություն ունենալով, թե չեն կարող այնքան շահույթ ունենալ, որ մարեն վարկի գումարները։

Իսկ ամենահավանական տարբերակն այն է, որ նրանք օպտիմալացնեն բիզնեսը կամ փոխեն իրենց գործունեության ոլորտը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ։ Օրինակ՝ մեծ թվով աշխատակիցներ կարող են կորցնել իրենց աշխատանքը, եւ երկրում սրվի սոցիալական լարվածությունը։ Ուստի այսպիսի իրավիճակում լավագույն լուծումը կարող է լինել միայն տնտեսվարողների վնասների փոխհատուցումը, որը հնարավորություն կտա նրանց զերծ մնալ կտրուկ եւ անցանկալի գործողություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

տնտեսություն արտակարգ դրություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին