f

Անկախ

Վերջին պատերազմին ՀՀ ռազմական և քաղաքական իշխանության առաջնորդների գաղափարական կնքահայր է հանդիսացել Լ.Տ.Պ.-ն, սակայն հիմա  հանդես է գալիս մարգարեի դերում


Հարգելի ընթերցող, մեր վերջին պատերազմում պարտության պատճառը ոչ թե մեր թուլությունն էր, այլ մեր երկրի իշխանական օղակներում առկա դավադրությունը: Վաղուց մեր ներքին թշնամիների կողմից պլանավորված է եղել մեր պարտությունը Ադրբեջանի հետ պատերազմում: 
Իմ այս պնդումներում դուք ևս կհամոզվեք, եթե պահանջեք Լեւոն Տեր- Պետրոսյանից հանդես գալ հանրության առաջ և պատասխանել հետեւյալ հարցերին:

1. Ինչո՞ւ Լ.Տ.Պ.-ն 1994 թ.-ին կանխեց մեր զորքերի հարձակումը Եվլախի ուղղությամբ (Ադրբեջանի տրանսպորտային հանգույցն է), որի գրավումով կաթվածահար կաներ Ադրբեջանի երկաթգծային համակարգը (ըստ ռազմական գործողությունների ղեկավարների հեռուստատեսությամբ տված վկայությունների):

2. Ինչո՞ւ երբ Ղարաբաղը 1990թ․ դեկտեմբերին հանրաքվեի օգնությամբ հայտարարեց իր անկախությունը և միացումը Հայաստանին, Հայաստանի նախագահն ամեն կերպ խոչընդոտեց և չընդունեց Ղարաբաղի այդ որոշումը։ Քայլ, որը լրիվ իրավական էր և ընդունելի ԽՍՀՄ Սահմանադրության տեսանկյունից։  

3. Ըստ Ղարաբաղա-Ադրբեջանական կոնֆլիկտի ռուսական միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի` 2014թ.-ի ապրիլի 26-ին Շանթ հեռուստատեսությամբ արած հայտարարության` հայ-ադրբեջանական զինադադարը նախատեսված էր կնքել միայն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, սակայն կնքման նախորդ երեկոյան Հեյդար Ալիևը հեռախոսով հայտնել է Կազիմիրովին, որ իր համար շատ ցանկալի կլինի, որ Լ.Տ.Պ.-ն նույնպես ստորագրի այդ զինադադարը: Վլադիմիր Կազիմիրովը ընդդիմանում է, որ Հայաստանը կռվող կողմ չէ, և Հայաստանի ստորագրությունը չպետք է դրվի: Սակայն Ալիևը խնդրում է Վլադիմիր Կազիմիրովին, որ նա իր ցանկության մասին տեղյակ պահի Լ.Տ.Պ-ին: Կազիմիրովը այս մասին հայտնում է Լ.Տ.Պ-ին։ Ինչո՞ւ է Լ.Տ.Պ-ն սիրով համաձայնում ստորագրել, որը կատարվում է հենց իր ցուցումով Վազգեն Սարգսյանի կողմից:

Լ.Տ.Պ-ի այս քայլով զրոյացվում են Ղարաբաղյան շարժման քաղաքական հետևանքները. հետագա բանակցություններում Ղարաբաղի ստորագրությունը արդեն չի դիտարկվում, և փոխարենը լինում են միայն Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները: Սա հիմք է տալիս Ադրբեջանին միջազգային բոլոր օղակներում Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր երկիր, և սկսվում են անհասկանալի ու անպտուղ բանակցությունները:

Եթե Լ.Տ.Պ-ն չդներ իր ստորագրությունը, այնտեղ լինեին միայն նույն երկրի՝ Խորհրդային Ադրբեջանի երկու բաղադրիչների ստորագրությունները, ապա դա կնշանակեր, որ, ըստ միջազգային բոլոր նորմերի, Ադրբեջանը ավտոմատ ճանաչում էր Ղարաբաղի ինքնիշխանությունը, Հայաստանը չէր դիտվի կոնֆլիկտի կողմ, և չէին լինի սրանից բխող բոլոր բացասական հետևանքները:

4. Ինչո՞ւ միայն 2001 թ.-ին է բացահայտվել Լ.Տ.Պ.-ի օգնականի` թուրքական հետախուզության գործակալ լինելու փաստը: Ինչո՞ւ է Լ.Տ.Պ.-ն իր աշխատակազմում հանդուրժել թուրքական հետախուզության գործակալի առկայությունը, ով 2001թ.-ին դատապարտվել է 12-ամյա բանտարկության: 

Վերջին պատերազմին ՀՀ ռազմական և քաղաքական իշխանության առաջնորդների գաղափարական կնքահայր է հանդիսացել Լ.Տ.Պ.-ն, սակայն հիմա  հանդես է գալիս մարգարեի դերում` հայտարարելով, թե՝ «Ես ձեզ չէի ասու՞մ»: 

Հարգելի ընթերցող, Ձեզ ցանկանում եմ տեղյակ պահել, որ, սկսած 2003 թ.-ից մինչև 2021 թ.-ի ապրիլը, վեց անգամ դիմել եմ իրավասու օրգաններին` պահանջելով բանտարկել Լ.Տ.Պ.-ին, սակայն փորձերս անցել են ապարդյուն: 

ՀԱՊՀ պրոֆ․ Էդուարդ Նշանի Մանուկյան

 

Արցախյան հիմնախնդիր արցախյան պատերազմ պարտություն լևոն տեր պետրոսյան Հայաստան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին