ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կմեկնի չվճարվող արձակուրդ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ներառյալ:
Այս մասին համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը: