f

Անկախ

Կհամագործակցեն Հայաստանի ազգային արխիվն ու Բեյրութի Հայկազյան համալսարանը


«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը հանդիպել է Բեյրութի Հայկազյան համալսարանի  նախագահ, Վեր.  դոկտոր Փոլ Հայտոսթեանին:

Զրուցակիցները պայմանավորվել են մեկնարկել բազմաբովանդակ համագործակցություն, ըստ որի՝  Մերձավոր Արևելքից Հայաստանի ազգային արխիվ նյութեր փոխանցելու ցանկություն ունեցող անհատներն ու կազմակերպություններն այդ առնչությունները կիրականացնեն Հայկազյան համալսարան խողովակով:

Հայաստանի ազգային արխիվի տնօրենի և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահի միջև համաձայնություն է ձեռք բերվել  Միջին Արևելքի՝ հայկական թեմաներով արխիվային նյութերի ցանկագրման, թվայնացման, մատչելիության և անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպելու մասին:

Մեկ այլ խորհրդաժողով-ցուցահանդես էլ կազմակերպվելու է Հայաստանի և Լիբանանի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ:

Կողմերը պայմանավորվել են նաև Հայկազյանի սաների՝ ամռանը Հայաստանի ազգային արխիվ այցելելու և փորձաշրջան անցնելու, փորձի և հրատարակությունների փոխանակման, Հայկազյան Հայագիտական հանդեսում Հայաստանի Ազգային արխիվի աշխատակիցների հոդվածների հրապարակման և լիբանանահայությանը վերաբերող փաստագրական ժողովածու հրատարակելու շուրջ։ Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցներ փոխադարձ այցով կմեկնեն Բեյրութ` Հայկազյան համալսարանում ուսումնասիրելու արխիվային նյութեր։

Հայաստան Հայաստանի ազգային արխիվ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին