Այսօր ավագանու հերթական նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը անդրադարձավ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման հարցին։
Նա հիշեցրեց, որ երեկ քաղաքապետի մամլո խոսնակը հայտարարեց, որ դեռևս քննարկվում է Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի տեղադրման հարցը։ «Հաշվի առնելով հարցի նաև էմոցիոնալ դրսևորումները՝ ուզում եմ ասել, որ կազմակերպվող միջոցառումները երեխաների համար է և պատերազմից մեկ տարի անց այն ճիշտ կլինի տեղադրել, և եթե նույնիսկ լինեն քաղաքական շահարկումներ՝ ուղղված քաղաքային իշխանությանը այդ որոշման հետ կապված, ապա այդ առումով էլ մենք մեր կարծիքը հրապարակային կարտահայտենք, եթե այն կօգնի՝ այդ որոշումը կայացվի»,-ասաց նա։
Դավիթ Խաժակյանը նշեց, որ ուրախ կլինեն, եթե երեխաների համար ամանորյա տոնակատարություններն իրականացվեն։