Սիսիան խոշորացված համայնքի 2022 թվականի բյուջեի նախագիծն էինք նայում՝ տարիներով ցուցադրվող տրագիկոմեդիա սերիալի հերթական սերիան է: 30 հազարից ավելի բնակչություն հայտարարած համայնքի բյուջեն, որի կազմի մեջ են մտնում 32 բնակավայրեր՝ ներառյալ Սիսիան քաղաքը, 2022 թվականին պլանավորվել է 1 միլիարդ 593 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 167 միլիոնը, ուշադրություն դարձրեք, պետական բյուջեից համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան է: Ու այս խայտառակ պատկերը համատարած է, յուրաքանչյուր համայնքում, որի համար մշակում ենք 2022 թվականի մոբիլիզացիոն պլան: Բացարձակ անարդյունավետ ՏՒՄ համակարգ՝ համալրված անպիտան, անպատասխանատու, անկարող, աշխատանքի իմիտացիայով զբաղված մակաբույծ պաշտոնյաներով: Վարչապետ Փաշինյանին, ով հրապարակավ հայտարարել է, թե Հայաստանում այլևս համակարգային կոռուպցիան հաղթահարված է, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ հրապարակված նախագծերին, որոնք բոլորն անխտիր պարունակում են յուրատեսակ հաղորդումներ հանցագործության մասին, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում... Ապագա կա, կա ապագա՝ լո՞ւրջ: