Daily Express պարբերականի փոխանցմամբ՝ ճակնդեղը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմում արյան ճնշման մակարդակի վրա։ Գրում է Gazeta.ru-ն:
«Ճակնդեղը համարվում է հատկապես սրտի համար առողջարար, քանի որ այն պարունակում է շատ նիտրատներ, որոնք ապացուցված են, որ հանգստացնում են արյան անոթները և, հետևաբար, իջեցնում արյան ճնշումը՝ թույլ տալով, որ արյունը շատ ավելի ազատ շրջանառվի», - նշված է հոդվածում:
Նշվում է, որ ճակնդեղի օգտագործման հստակ ուղեցույցներ չկան։ Ցանկացած ձևով` ճակնդեղի հյութ, սմուզի, աղցաններում ավելացնելով, այս բանջարեղենը օգտակար է օրգանիզմի համար:
Հեղինակը հիշեցրել է հետազոտության արդյունքները, երբ մի խումբ մասնակիցներ երկու շաբաթվա ընթացքում խմել են 250 միլիլիտր ճակնդեղի հյութ և օգտագործել 250 գրամ եփած ճակնդեղ: Պարզվել է, որ նրանց արյան ճնշումը զգալիորեն նվազել է։
Ավելի վաղ սրտաբան Եվգենյա Անտիպենկոն պատմել էր, թե ինչպես կարելի է վերականգնել սիրտը կորոնավիրուսային վարակից հետո։