f

Անկախ

Նպատակն էր իմիտացիա ստեղծել, թե իբր ուզում են ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել․ մանկավարժը՝ կամավոր ատեստավորման մասին


Ուսուցիչների կամավոր ատեստավորման նպատակն էր իմիտացիա ստեղծել, թե իբր ուզում են ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել, կարծում է Երևանի թիվ 184 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արև Միքայելյանը։ Նրա խոսքով՝ ճիշտ  կլիներ, եթե ԿԳՄՍ նախարարությունը ազնիվ գտնվեր ուսուցիչների հանդեպ և հայտարարեր, որ բյուջեում բավարար գումար չկա ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու համար։ 

«Մենք՝ ուսուցիչներս,  շատ համբերատար ենք։ Հանգիստ ասեիք՝ ժողովուրդ, բյուջեում փող չկա, չենք կարող աշխատավարձ բարձրացնել։ Քանի որ  90-ականներից մինչև հիմա ամեն ինչի դիմանում եք, հիմա էլ  յոլա պետք է գնաք, ապրեք ոնց ուզում եք, մինչև տեսնենք, թե որն է լինելու հաջորդ քայլը։ Սա շատ ավելի ազնիվ մոտեցում կլիներ, քան այս թատերական ներկայացումը»,- ասում է Միքայելյանը։

 Նա  նշում է՝ դեռ նախորդ իշխանությունների ժամանակ ուսուցչի ամբողջական դրույքը կազմում էր շաբաթական 18 ժամ։ Հայտարարեցին, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնում են, բայց իրականում աշխատանքի ծավալը մեծացրեցին՝ դրույքը դարձավ 20, ապա 22 ժամ։ Ավելին, ուսուցիչը 22 ժամ պարապում է մեկ շաբաթում, իսկ ամսվա ընթացքում 4 անգամ ավելի։ Հետևաբար վարձատրությունն էլ 4 անգամ ավելի պետք է կազմեր։ «Այլապես ստացվում է, որ մենք աշխատում ենք մի ողջ ամիս, բայց վճարվում ենք մեկ շաբաթվա համար»,- ասում է նա՝ հավելելով, որ այդքանն էլ բավարար չէ, ուսուցիչը պարտադրված է դպրոցում անցկացնել շաբաթական 33 ժամ։ «Եթե ես վարձատրվում եմ 22 ժամի համար, ինչո՞ւ պետք է 33 ժամ աշխատեմ։ Ո՞վ պետք է վճարի մնացյալ 11 ժամի համար»,- հարց է բարձրացնում Միքայելյանը։

 Նա շեշտում է՝ ուսուցիչների իրավունքների համատարած խախտումներին և բարձրագույն մակարդակով համբերության չարաշահմանը ավելացել է ևս մեկ գործոն՝ կամավոր ատեստավորումը։ Մանկավարժի  համոզմամբ՝ աշխատավարձը բարձրացնելու համար պայմաններ չպետք է լինեն, ինչպես և մյուս ոլորտներում է։ Իսկ ատեստավորման միջոցով կարող են ուսուցչին հավելավճար տալ։ Մինչդեռ ներկայում անգամ տերմինների շփոթ են ստեղծել՝ աշխատավարձերի բարձրացման պատրանք ստեղծելով։

Հարցին՝ արդյոք տուժել է ուսուցիչների հեղինակությունը ԿԳՄՍՆ բարձրացրած աղմուկից, Միքայելյանը բացասական պատասխան է տալիս․ «Այս գործընթացը ոչ թե ուսուցիչների հեղինակությունը նսեմացրեց, այլ ցույց տվեց, որ մեր նախարարությունը ոչ պրոֆեսիոնալ է։ Մենք ամաչելու ոչինչ չունենք»։ 

Ասում է՝ գործընկերները կամավոր ատեստավորման մասնակցածներին հաճախ են նախատում, թե ինչու մասնակցեցին քննությանը։ «Բայց չէ՞ որ մենք պետք է  համագործակցենք մեր կառավարության հետ, բա ես չհասկանա՞մ՝ գուցե իմ ղեկավարությունը՝ պրոֆեսիոնալները, լավ բան են մտածել, ինչու միանգամից մերժեմ»,- ասում է նա՝ պնդելով, որ նման թեստերով ուսուցչի գիտելիք ու հմտություն ստուգել հնարավոր չէ։ Ասում է՝ թեստերի միջոցով  ուսուցչի մեթոդական պատրաստվածությունը, գիտելիքը փոխանցելու հմտությունները, աշակերտին մոտիվացնելու կարողությունները հնարավոր չէր գնահատել, փոխարենը՝ բովանդակությունը նախապես հստակեցնելու դեպքում անգամ ավագ դպրոցի աշակերտը կարող է պարապել ու բոլոր հարցերին ճիշտ պատասխանել։ Միքայելյանը շեշտում է՝ տպավորություն է, որ պետությունը ռոբոտ ուսուցիչներ է ուզում ունենալ, այդ պարագայում ավելի մատչելի կլինի գործը հենց ռոբոտներին հանձնել, ոչ թե ուսուցիչներին ռոբոտացնել։ 

Խոսելով թեստերի բովանդակությունից՝ Միքայելյանն ասում է, որ 70 հարցից առնվազն 20-ը կոչված են եղել ճշտելու, թե գիտի արդյոք ուսուցիչը այս կամ այն քիչ հայտնի կենդանու անունը կամ լատիներեն եզրույթը։ Մնացած հարցերն էլ տրամաբանություն և ժամանակ պահանջող խնդիրներ են եղել։ Արդյունքում, որքան էլ լավ մասնագետ լինես, եթե հարցերի շրջանակին նախապես ծանոթ չես, սահմանված ժամանակի մեջ ուղղակի չես տեղավորվի։

Միքայելյանն ասում է՝ շատ կուզենար ծանոթանալ բարձր միավորներ հավաքած ուսուցիչների հետ՝ իմանալու, թե որտեղի՞ց գիտեն թեստային հարցերի պատասխանները, ի՞նչ գրքեր են օգտագործում դասավանդման համար և որտեղից են «պեղել» այդ գրքերը։ Ինքը, լինելով վերապատրաստող մասնագետ, որը շարունակաբար ինքնակրթվում է, 60 միավորի շեմն է միայն հաղթահարել։ 

Ամփոփելով՝ Միքայելյանն ասում է՝ եթե նախարարությունում իրենց համարում են պրոֆեսիոնալներ և ըստ այդմ էլ վարձատրվում են, իսկ ուսուցչին վարձատրում են որպես ոչ պրոֆեսիոնալի, ապա  շարքային ուսուցիչները գոնե  պետք է զգային այդ պրոֆեսիոնալների աշխատանքի արդյունքը։ «Իմ ոլորտում ես իշխանությունների պրոֆեսիոնալիզմը չեմ զգացել»,- ասում է նա և հավելում՝  եթե ԿԳՄՍ նախարարի համոզմամբ  ուսուցիչը  հարյուր հազարով կարող է ապրել, ապա պրոֆեսիոնալ նախարարը չի կարող դրանից տասնապատիկ  ավել գումարով  ապրել։

 

դպրոց կամավոր ատեստավորում խմբագրի ընտրանի կրթություն Արև Միքայելյան

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ավելին
Ավելին