Ռեփեր Քանյե Ուեսթը Լոս Անջելեսում եկեղեցական պատարագի ժամանակ խոսել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ իր ամուսնական ճգնաժամի մասին։ Գրում է Gazeta.ru-ն:
Նրա ներկայացուցիչների թվիթերում գրառում է հայտնվել, որում ռեփերը պնդում է, որ շատ սխալներ է թույլ տվել և վատ ամուսին է եղել Քիմ Քարդաշյանի համար։
«Ես չգիտեի, որ այսօր կանգնելու եմ այդ խոսափողի մոտ։ Ես եկել եմ այստեղ, որպեսզի փոխեմ ամեն ինչ»,- ասել է Ուեսթը:
Ռեփերի խոսքերով՝ ինքը ցանկանում է վերադարձնել Քիմ Քարդաշյանին և կփորձի ապրել նրա տան մոտ։
«Որովհետև եթե թշնամին կարողանա կիսել Քիմ Յեին, միլիոնավոր ընտանիքներ կլինեն, ովքեր կկարծեն, որ նման բաժանումը նորմալ է։ Բայց երբ Աստված վերամիավորի ՔիմՅեին, միլիոնավոր ընտանիքներ կկարողանան հաղթահարել այդ բաժանումը»,- ասել է ռեփերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմ Քարդաշյանն ու նրա նոր ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, առաջին անգամ հանրության առաջ ի ցույց են դրել իրենց զգացմունքները։