f

Անկախ

Ժողովուրդը էդ թափ տրվող մատը կոլորի ու սյունյաց ողջույն կանի. Անժելա Էլիբեգովան՝ իշխանություններին


Իշխանական աթոռներն իրենց մարմիններով ծանրացրած արարածներին մի հարց եմ ուզում տալ. դուք հոգեբանորեն առո՞ղջ եք, որովհետև երբ դուք ասում եք պետք է գնալ Ադրբեջանին և Թուրքիային հարցնել արդյոք ուզում են մեզ ցեղասպանել և արդյոք իրենք ուզում են՝ մենք գոյություն չունենանք, ուզում եմ հասկանալ՝ մեկ տարի առաջ ձեզ ո՞ր պահը մութ մնաց, երբ որ Թուրքիան ադրբեջանական բանակին էր աջակցում, վարձկաններ էին բերում լցնում առաջնագիծ, երբ մեր տղաներին բայրաքթարներով սպանում էին, ձեզ համար պարզ չէ՞ր, որ իրանք ուզում են, որ մենք վերանանք այս տարածաշրջանից: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր էլույթում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

«Ասում են թշնամին 40 կիլոմետր եկել մտել է, պետք է դիմել միջազգային կառույցներին, էս կես տարի ի՞նչ էիք անում, ու՞ր էիք, բացի ֆեյսբուքում քոմենթ գրող ամուսնացած կանանց պրոֆիլները սքրիշոթ անելուց ի՞նչ էիք անում, որովհետև բոլոր միջազգային կառույցների դռները պետք է ջարդեիք էս ամբողջ ընթացքում»:

Էլիբեգովան խորհուրդ տվեց իշխանության ներկայացուցիչներին պարապ մնալու փոխարեն գնալ առաջնագիծ և օգնել զինվորներին՝ խրամատ փորել. «Խրամատ փորելու փորձն ունեք, ապրիլյան պատերազմի վետերաններ եք բոլորդ, երրորդ գծում խրամատ եք փորել, ճիշտա մայիսին եք հասել ապրիլյանին, բայց ինչևէ, գնացեք գոնե մի օգուտ տվեք»:

Ադրբեջանագետը նկատեց, որ սահմանին կատարվող գործընթացների հիմքում ոչ մի փաստաթուղթ չի դրվում. «Ասում ենք ադրբեջանցիները մտել են մեր տարածք, ասում են սովետական քարտեզներով էդ իրենց տարածքնա: Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը: Մարդն առավոտյան զարթնում է, գնում է իր կովը կթելու, տեսնում է իր գոմի ու զուգարանի արանքը ադրբեջանական պոստ է դրված, ասում ես ժողովուրդ ջան ի՞նչ փաստաթղթի հիման վրա, ասում են դե ԱՊՀ-ն անկախանալուց ըտենց ճանաչել են վարչատարածքայինով 2010 թվականի... Ծերացան մասնագետները բացատրելով, որ մի ասեք էդ անհեթեթությունները, որովհետև դուք վնասում եք մեզ: Վաղը-մյուս օրը, որ գնանք բանակցելու, ադրբեջանցիները բերելու են, ասեն հեսա ձեր պաշտոնյաներն ասել են մեր տարածքնա, ի՞նչ եք ուզում մեզանից, այսինքն էդ տարածքները մեր իշխանություններն իրենց հոր տնից են բերե՞լ, որ աջ ու ձախ բաժանում են, փաստաթուղթ գոյություն չունի, բայց դրանից օգտվում է ադրբեջանական կողմը: Ուղակի խնդրանք կամ պահանջ՝ կարաք ձեր բերանները փակ պահեք մինչև տեսնենք ինչ է լինում»:

Էլիբեգովան նշեց, որ իշխանությունների հայտարարությունները հակասում են մեկը մյուսին. «Օրական մի հարցի շուրջ իրար բացառող ու հակասող հայտարարություններ են անում, հետո էլ գալիս են մատ են թափ տալիս մարդկանց վրա, մունաթ են գալիս, Ժողովուրդը էդ թափ տրվող մատը կոլորի ու սյունյաց ողջույն կանի»,-իր ելույթն ամփոփեց ադրբեջանագետը:

Մանրամասները տեսանյութում.

Հայաստան Անժելա Էլիբեգովա ՖԲ Գրառում

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին