f

Անկախ

Հողորդում հանցագործության մասին


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

ՀՀ ոտիկանապետ Վահե Ղազարյանին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին

ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Ավագյանի և փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանի, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Մեսրոպ Բզնունու և նույն տեսչության վարակաբան Լազո Անտոնյանի կողմից Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ապօրինի «մաքսակետ» տեղադրելու, այն շահագործելու և խոշոր չափերի շորթում կատարելու՝ մարդկանց ապօրինի մեկուսացմամբ սպառնալու ու մեկուսացնելու վերաբերյալ՝

Հողորդում հանցագործության մասին

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման ելքի դահլիճում գործում է հսկիչ անցակետ, որի աշխատակիցները Հայաստանի Հանրապետության մուտք գործած` անձնագրային և բուժզննման անցակետերով անցած անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության խախտմամբ իրականացնում են ստուգումներ: Նրանք Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանցից ստուգման նպատակով պահանջում են սերտիֆիկատներ` (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք հավաստող կամ (COVID-19)-ից ամբողջական պատվաստված լինելու վերաբերյալ: Պահանջվող փաստաթղթերի վավերականությունը նրանք ստուգում են` գնահատում են կամայականորեն` առանց QR կոդի ստուգմամբ: Կամայական դրսևորմամբ նրանք գնահատում են ներկայացված սերտիֆիկատները ոչ վավերական և պահանջում, որ իրենց կամայական գնահատմամբ ներկայացված սերտիֆիկատների կրողները տեղում` ելքի դահլիժում, կատարեն վճարում 10-ից 15 հազար դրամ, որպեսզի ունենան հնարավորություն դահլիճից դուրս գալու: Ով չի համաձայնվում այդ պայմանին նրան սպառնում են հոսպիտալացմամբ և մեկուսացմամբ:

Եվրոպական միության անդամ երկրից` Գերմանիայից ժամանելով Հայաստանի Հանրապետություն, Եվրոպական միության անդամ երկրի` Ֆրանսիայի կողմից տրված (COVID-19)-ից պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատներով մենք` ես և ամուսինս տեղեկացված էինք, որ մեր սերտիֆիկատները վավերական են` ճանաչված են Հայաստանի Հանրապետության կողմից այդ մասին է վկայում 11 սեպտեմբերի 2021թվականի ՀՀ կառավարության 1514 Ն որոշումը: 2021 թվականի նոյեմբերի 20-ին, գիշերը ժամը 04:00-ի սահմաններում երբ մենք՝ ես և ամուսինս, արդեն հատել էինք բոլոր անցակետերը` անձնագրային, սանիտարական և այլն` այսինք արդեն մուտք էինք գործել Հայաստանի Հանրապետություն, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման ելքի դահլիճում, մեզ ևս ներկայացվել է ապօրինի պահանջ` կատարել վճարում: Մենք հրաժարվել ենք ենթարկվել ապօրինի պահանջին: Անցակետի աշխատակիցներին մենք ներկայացրեցինք բողոք-պահանջ ստուգել մեր սերտիֆիկատների արագ արձագանքման ծածկագիրը (QR կոդը) համապատասխան սարքի և ծրագրի միջոցով: Սակայն մեր կողմից ներկայացված բողոք-պահանջը մերժվել է, իսկ գործող ապօրինի «մաքսակետի» աշխատակիցները մեզ վերցնելով արգելանքի տակ` զրկել են մեզ ազատությունից: Շուրջ 7 ժամ մենք գտնվել ենք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման ելքի դահլիճում, որից հետո մեզ ոստիկանության աշխատակիցները և Լազո Անտոնյանը իրենց անձնական մեքենաներով՝ հոսպիտալացման նպատակով, տեղափոխել են սկզբից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ Ավանի հիվանդանոց, որտեղ մեզ չեն ընդունել, այնուհետև տեղափոխել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ Նորքի հիվանդանոց: Այս հիվանադանոցի փոխտնօրեն` Նաիրա Ստեփանյանը ուսումնասիրելով մեր սերտիֆիկատները հայտարարել է, որ Եվրոպական միության կողմից տրված սերտիֆիկատները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում: Այս ապօրինություններից հետո Նաիրա Ստեփանյանը, Լազո Անտոնյանը և ոստիականները ժամը 16:00-ի սահմաններում մեզ՝ ինձ և ամուսնուս ազատ են թողել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ՝ Նորքի հիվանդանոցի բակում:

Համաճարակը վերահսկող լիազորություններ ունեցող պետական պաշտոնյաները ըստ էության սահմանել են մաքսատուրք «Զվարթնոց» օդանավակայանով ժամանած անձանց համար: Ով ընդդիմանում է այդ վճարը կատարել, ապա նրան սպառնում են հոսպիտալացմամբ, եթե սպառնալիքը չեն ընդունում, ապա ժամեր շարունակ զրկում են ազատությունից և բաց թողնում կամ մեկուսացնում (COVID-19) հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում:

Հստակ գործում է կոռուպցիոն մեխանիզմ՝ ՀՀ առողջապահության նախարար - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի կետ - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին - «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ:

Հայաստանի Հանրապետությունում վերը թվարկված չորս պետական կառույցները մաֆիայի կանոններով՝ խաբեությամբ և սպառնալիքով, մարդկանցից միլիոնավոր դոլարներ են շորթում, ով չի ենթարկվում՝ նրանց ազատազրկում են և փորձ կատարում տեղավորել (COVID-19) հիվանդների համար նախատեսված հիվանդանոցներում: Այս շղթան պատրաստ է (COVID-19) հիվանդներին չտրամադրելով բուժօգնություն սպանել, իսկ առողջներին (COVID-19) վարակելով սպանել:

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Ավագյանն արդեն իսկ ունի դատվածություն մարդկանց վիրուսային՝ Հեպատիտ C, հիվանդությամբ զանգվածային վարակման համար, որի հետևանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս («Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ –ում գրանցված դեպքը): Սա նաև այն անձն է, ով Աբովյանի տուբերկուլոզի դիսպանսերի նկուղում էր պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների դիերը։ Այդ ընթացքում վերջինս այդ դիսպանսերի տնօրենն էր: Երբ այդ ժամանակ շատերը կարծում էին, որ նա կպատժվի և կհեռացվի աշխատանքից, տեղի է ունեցել հակառակը՝ նրան նշանակել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն:

Հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել` փակել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման ելքի դահլիճում գործող ապօրինի «մաքսակետը», մեղադրանք առաջադրել և մեկուսացնել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Ավագյանին և փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայան բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի պետ Մեսրոպ Բզնունուն և նույն տեսչության վարակաբան Լազո Անտոնյանին:

Զարուհի Փոստանջյան

Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Զարուհի Փոստանջյան Երկիր ծիրանի ՖԲ Գրառում Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին