f

Անկախ

Հայաստանի գլխավոր խնդիրը հետպատերազմյան փուլ մտնել է, իսկ դրա ամենաճիշտ ճանապարհն իշխանափոխությունն է. Վահե Հովհաննիսյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ունեցած ասուլիսում հնչեցված հայտարարություններին ու դրանց առնչվող խնդիրների վերաբերյալ հոդված է հրապարակել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Երեկվա հայտնի  հարցազրույցում երկու շերտ կար՝ մակերեսային՝ իր  սխալներով, կիքսերով, որոնք էլ լայն քննարկման ու պախարակման առիթ դարձան։ Բայց կա խորքային հարց, որը ինչպես միշտ ստորադասվում է։

Նիկոլը անկեղծորեն չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ Ադրբեջանը կանգ չի առնում, ինչո՞ւ երկրորդ նոյեմբերի 9-ից էլ հետո էլ ռազմական գործողություններ են լինում, զոհեր ու գերիներ ունենք, ինչո՞ւ կա նոր պատերազմի մեծ ռիսկ։ Նիկոլը չի պատկերացնում, թե ո´ւր կարող է գնալ պրոցեսը, չի հասկանում հնարավոր պրոցեսների տրամաբանությունը։ Նա այստեղ գուցե իրոք անկեղծ է։

Նիկոլը, ըստ էության,  չի հասկանում Հայաստանի ամենակարևոր խնդիրը. պատերազմից հետո Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ, ինչու՞։

Այսօր Հայաստանի գլոբալ սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը և ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրամաբանության մեջ։

Հետպատերազմյան փուլն առաջին հերթին ներքին օրակարգն է, պետության ներսում արված հետևություններն ու փոփոխությունները։

Եթե սա չի արվում, ապա հակառակորդը կանգ չի առնելու։

Հետպատերազմյան փուլ մտնելու ամենաճիշտ ու էֆեկտիվ ճանապարհը Հայաստանում իշխանության փոփոխությունն էր։ Նիկոլն ինքնակամ չհեռացավ, նրա թիմը ամուլ էր՝ չգնաց ներքին փոփոխությունների, 680 հազար ընտրող սխալվեց, 800 հազարը՝ չմոտիվացվեց։

Կար նաև կիսաճանապարհ, եթե Նիկոլն էապես փոխվեր։ Դա էլ չեղավ։ Իրականության մասին նրա պատկերացումները մնացին քրեական գործերի և նախկիններին մեղադրելու խիստ նեղ շրջանակում։

Հայաստանի շատ բարդ հարցերը

Կա մեկ կարևորագույն խնդիր՝ ներքին փոփոխությունների շնորհիվ Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ։ Սա նշանակելու է Հայաստանի և հայկական աշխարհի բոլոր ռեսուրսների համատեղում։ Հայաստանի առաջ կանգնած հարցերը չափազանց բարդ են, դրանք չեն լուծվելու մակերեսային մոտեցումներով։

Նիկոլի շփոթվածությունը գուցե անկեղծ էր։ Նա պատասխաններ չունի։ Իսկ ո՞ւմ հետ քննարկի Նիկոլը բարդ հարցերը. իր իսկ նշանակած թիմակից բարձրաստիճան պաշտոնյաների՞- նրանց ունակությունները հենց այսօրվա Հայաստանի վիճակն են արտացոլում։ Անվտանգության խորհրդի՞- այնտեղ արդեն չկա ինքնուրույն կարծիքի ունակ գործիչ։ Իր շուրջ հավաքած արտախորհրդականների՞, որոնք գոյություն չունեն, թե՞ իր խմբակցության, որը մեկ զանգով դառնում է հակառուսական, իսկ հաջորդ օրը՝ պրոռուսական։

Բարդ հարցերը կարելի է քննարկել ոչ յուրայինների հետ։

Գործող նախագահի՞, որը Հայաստանից ինքնամեկուսացել է, թե՞ նախկին նախագահների, որոնց հանդեպ քրեական գործեր են հարուցվում։

Ընդդիմադիր միտքը չի կարող գերի լինել ընդդիմադիր ձևաչափերին

Իրավիճակը ճիշտ գնահատելու, ապագա հնարավոր պրոցեսների տրամաբանությունը ճիշտ հասկանալու առումով, բավական անմխիթար վիճակ է նաև ոչիշխանական համակարգերում։

«Ոչ սահմանազատմանը, ոչ սահմանագծմանը, ոչ ապաշրջափակմանը» բացականչությունները իրականում մատնում են պատկերացումների անորոշությունը։ «Մինչև Հադրութն ու Շուշին չվերադարձնեն՝ ոչ մի բանակցություններ» և այլն։ Իսկ հայ հասարակության պասիոնար տեսակի համար սրանք նոստալգիկ-հաճելի տոքսիկ գաղափարներ են. նա իրեն երբեք հարց չի տա՝ ո՞վ պետք է վերադարձնի, և ինչո՞ւ։

Ադրբեջանը մինչև պատերազմը գիտեր, թե ինչ է ուզում, ու պատերազմից հետո էլ, նոր պայմաններում, շատ լավ գիտի, թե ինչ է ուզում։ Թուրքիան էլ գիտի, Ռուսաստանն էլ, Իրանն էլ, թե իրենք ինչ են ուզում։ Մենք չգիտեինք, թե ինչ ենք ուզում մինչև պատերազմը, և չգիտենք թե ինչ ենք ուզում հիմա։ Առաջին դեպքում տեսանք, թե դա ինչի բերեց…

Ոչիշխանական համակարգերում, ընդդիմության մեջ կան լուրջ մարդիկ, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց ամբողջականության մեջ ընդդիմադիր համակարգը պարբերաբար հանդես է գալիս ֆիդայականության շղարշով։ Ի՞նչ ասել է՝ դեմ ենք ապաշրջափակմանը։ Բա ինչի՞ն եք կողմ։ Գոնե նախկին

նախագահները հո գիտեն, որ իրենք տարիներով աշխատել են վերացնելու համար շրջափակումը, և ճիշտ են արել, պարբերական հաջողությամբ ստվերային և հրապարակային աշխատանք են տարել տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, և ճիշտ են արել։

Հայաստանի բարդ հարցերը պահանջում են առավելագույնս գրագիտություն, փորձ, զսպվածություն, հստակություն։

Նիկոլից սպասելիք գրեթե չկա։ Նա գնում է նեղ քաղաքական թիմով փակվելու ճանապարհով և չունի բարդ հարցերին պատասխաններ գտնելու ռեսուրս։

Բայց Նիկոլի երեկվա նախաբանակցային շփոթվածությունը միայն իր խնդիր չէ. դա Հայաստանի շփոթվածությունն է։ Սա պետք է լավ հասկանալ ու դրա հետևանքները դարձյալ Հայաստանինն են լինելու։

Այս պայմաններում կա երկու կարևոր գործ.

Ոչիշխանական համակարգի, ընդդիմության սոլիդացում, հանրությանը ներկայացվող գաղափարների, տեսակետների  հստակեցում՝ հիմնված պրագմատիզմի և ազգային արժանապատվության վրա։

Միջընտրազանգվածային երկխոսություն. միևնույն է, Հայաստանը բոլորինս է, և այս գիտակցումով պետք է սկսենք իրար հետ խոսել, գանք միասնական գիտակցման, որ այս վիճակը շարունակվել չի կարող, ու գանք միասնական որոշման՝ փրկել պետությունը։

Խնդիրները ձևակերպելով՝ Հայաստանը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, Հայաստանին պետք է սոլիդ իշխանություն, Հայաստանը չպետք է վախենա խաղաղությունից, այդ նպատակով Հայաստանը կարճ ժամանակում պետք է ուժեղացնի իր անվտանգությունը, Հայաստանին պետք է նոր ներքին միջավայր ու նոր ներքին օրակարգ»։

Վահե Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին