f

Անկախ

Եթե միջանցք չի լինելու, ինչու է Ադրբեջանի և Նախիջևանի կապը առանձնակի շեշտվում. Ա. Խաչատրյանը`վարչապետի ասուլիսի հիմնական ուղերձների մասին. Tert.am


Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի մեսիջները հիմնականում ուղղված էին հայ հասարակությանը, որով նա փորձում էր նախապատրաստել մեզ նոյեմբերին և դեկտեմբերին ծանր զիջումներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այդ զիջումները վստահաբար լինելու են, որովհետև Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում մենք միայն զիջել ու զիջել ենք, և նրա հայտարարությունները սահմանագծման և սահմանազատման, նաև Արցախի վերաբերյալ հենց դրա մասին են վկայում։ Նրա ուղերձների հիմնական հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն էր»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը նախ ներկայացրեց այն հիմնական մեսիջները, որոնք Նիկոլ Փաշինյանը փոխանցեց Արցախի վերաբերյալ. «Նիկոլ Փաշինյանը ասաց, որ երբ 1991թ.-ին Հայաստանը մտել է ԱՊՀ կազմի մեջ, ճանաչել է Ադրբեջանի անկախությունը` մոռանալով նշել, որ Հայաստանը մտել է ԱՊՀ կազմի 1991թ.-ի դեկտեմբերին, իսկ Արցախը դեռ Խորհրդային Միության ժամանակ այդ միության օրենքների համաձայն հռչակել էր իր անկախությունը։ Նույնիսկ, եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ ժամանակ Արցախը այլևս Ադրբեջանի կազմում չէր»։

Արթուր Խաչատրյանի կարծիքով` Փաշինյանը նուրբ հոգեբանական գրոհ կազմակերպեց հայ ժողովրդի դեմ։

«Փաշինյանը փորձեց ներկայացնել, որ ով էլ լիներ և ինչ էլ որ լիներ,  բոլոր ջանքերն արվել են, բայց Արցախի հարցը չի լուծվել։ Նա չփորձեց ասել, որ դա չի ստացվում, աշխարհը մեր այդ որոշման հետ համաձայն չէ, ինքը որևէ մեկին չմեղադրեց, այլ ուղղակի փորձեց ցույց տալ, որ այդ խնդիրը անլուծելի է, որ պատերազմի միջոցով փորձեցին այդ հարցը լուծել, բայց չստացվեց։

Փաշինյանը ժողովրդի առջև ընտրություն դրեց` կամ պետք է նորից կռվենք, կամ Արցախը պետք է վերադարձվի, որովհետև մեր կամքից անկախ, միևնույն է, Արցախի հարցը լուծում չունի։ Քանի որ ոչ մեկը չի ցանկանա այս ծանր բարոյահոգեբանական, ֆինանսական իրավիճակում պատերազմել, մարդկանց ուղղակի նախապատրաստում էր համակերպվել, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակով, իսկ դա կարող է լինել նույնիսկ մշակութային ինքնավարությունը»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորը շեշտում է` Փաշինյանը նույնիսկ իր` «Արցախյան խնդրի ծագումը» հոդվածում է խեղաթյուրել փաստերը.

«Այդ հոդվածում նա գրել էր, թե 2017թ.-ին հայտարարվել էր, որ Հայաստանը 7 շրջան պետք է վերադարձնի և այլն։ Դրան ի պատասխան՝ ՌԴ փոխարտգործնախարար և Մինսկի խմբի Ռուսաստանի նախկին համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ երբեք չի քննարկվել հենց այնպես ինչ-որ տարածք տալու հարցը։ Հիշենք, որ 1998թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, քանի որ կար Արցախյան հարցի լուծման երկու մոտեցում` փուլային և փաթեթային։ Տեր-Պետրոսյանը կողմնակից էր փուլային տարբերակին, մինչդեռ ՀՅԴ-ն, այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և այլ ուժեր կողմնակից էին փաթեթային տարբերակին, այսինքն Արցախի կարգավիճակի ճշգրտում Ադրբեջանից դուրս և ապա միայն տարածքների հարց։ Այնպես, որ երբեք չի քննարկվել մի տարբերակ, որով հենց այնպես պետք է հանձնվեն տարածքները»,- ասաց Խաչատրյանը։

Փաշինյանի փոխանցած երկրորդ մեսիջր, ըստ Արթուր Խաչատրյանի, կապված էր Արցախյան խնդրի, սահմանազատման և սահմանագծման ու կոմունիկացիաների բացման հետ։

«Փաշինյանը շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացնում` փորձելով այս հարցերը իրարից տարանջատել։ Հնարավոր չէ Հայաստանի և Արցախի միջև խաղաղ գոյակցություն, քանի դեռ Արցախի խնդիրը չի լուծվել։ Ինքը Արցախի հարցը առանձնացնում է, սահմաններ է գծում Ադրբեջանի հետ, փորձում է «նորմալացնել» հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Իսկ, եթե հետագայում Ադրբեջանը փորձի հերթական հարձակումը գործել Արցախի նկատմամբ, ինչ է լինելու բոլոր այս պայմանավորվածությունների հետ։ Դրանք գրոշի արժեք չեն ունենա, եթե Արցախի հարցը չլուծվի։ Դեմարկացիան և դելիմիտացիան առանց Արցախյան հարցի լուծման նման է նրան, երբ բուժում ես ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության սիմպտոմը։

Բացի այդ, Փաշինյանը անհասկանալի պնդումներ արեց այն մասին, որ տարածքներից, որտեղից մենք դուրս ենք եկել, պատկանում էն Ադրբեջանին, հղում կատարեց անհասկանալի քարտեզներին։ Եթե երկու կողմերը հարց են դնում սահմանները ճշտելու վերաբերյալ, ապա որպես ելման կետ դիտարկվում են այն տարածքներր, որոնք փաստացի գտնվում են տվյալ երկրի տիրապետության տակ, դա միջազգային ընդունված նորմ է»,- մանրամասնեց պատգամավորը:

Խաչատրյանի դիտարկմամբ՝ իր ուղերձում Փաշինյանը մեղավորներ էր փնտրում նաև մայիսյան պարտության համար, երբ ադրբեջանցիները հաստատվեցին Սև լճի տարածքում։

«Նա ասաց` բանակը, փոխանակ սահմանը պաշտպանի, քաղաքականությամբ է զբաղվում։ Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր սահմանները հրաշալի կահավորված են, հետո երբ ադրբեջանցիները մտան Սև լիճ և Ներքին Շորժա, ասաց՝ եղանակային պայմանների պատճառով չէինք հասցրել կահավորել, սա ծիծաղելի է։ Հիմա ասում է՝ այն զինվորականները, ովքեր փետրվարին պահանջել են իմ հրաժարականը, նրանք են մեղավոր, մինչդեռ այդ սահմանագիծը առաջացել է, երբ նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրով հայկական զորքերը հետ են քաշվել, ու հենց այդ պահից պետք է նոր սահմանագիծը կահավորվեր։ Ուստի անտրամաբանական է Փաշինյանի այն պնդումը, որ քանի որ փետրվարին զինվորականները պահանջել են իր հաժարականը, այդ պատճառով մայիսին սահմանագիծը դեռ կահավորված չէր»։

Արթուր Խաչատրյանը ընդգծեց, որ Փաշինյանը պարադոքսալ պնդումներ արեց նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

«Ասում է, եթե Թուրքիան չի հայտարարում, որ ինքը ցեղասպան է, մենք պատրաստ ենք իր հետ հարաբերությունները նորմալացնել։ Ինչ է` Թուրքիան պետք է ասի՝ ես ցեղասպան եմ և Հայաստանը պետք է ոչնչացնե՞մ, իհարկե՝ ոչ , Թուրքիան ասելու է`դեմոկրատական երկիր եմ, եկեք միասին խաղաղ ապրենք։ Փաշինյանը ժողովրդին նախապատրաստում է ընդունել թուրքական նախապայմանները, որպեսզի Թուրքիան բացի  սահմանները։

Նրա մյուս ուղերձը հերթական մանիպուլյացիան էր միջանցքի վերաբերյալ։ Եթե այդ պայմանագրով ճանապարհները ապաշրջափակվում են և նորմալ կոմունիկացիա է լինելու, այդ դեպքում ինչու է Ադրբեջանի և Նախիջևանի կապը առանձնակի շեշտվում»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի` կտրվի ճանապարհ, որը հայկական կողմը չի կոչի միջանցք, բայց ըստ էության, դա կլինի հենց միջանցք՝ բոլոր իմաստներով։

Հայաստան Արթուր Խաչատրյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին