f

Անկախ

Խոսրով Հարությունյան. Նիկոլ Փաշինյանին ընտրողներն ական դրեցին պետականության տակ


Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրողները հունիսի 20-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, ական դրեցին մեր պետականության տակ։ Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Նա իշխանությունից հեռանալու Փաշինյանի դժկամությունը կապեց այն բանի հետ, որ դեռ չավարտված ծրագրեր կան. «Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը 50 տոկոսով ավելացրեց իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ ոստիկանության բյուջեն, քանի որ ներկայիս ռեժիմը ձգտում է պահպանել իշխանությունը երկրում»,- ասաց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանը դուրս բերեց իր զորքերը, ինչը նախատեսված չէր։ «Վստահ եմ, որ իշխանությունները միտումնավոր նպաստեցին գործընթացին, որն այսօր կարող է անդառնալի վտանգներ ստեղծել երկրի համար»,- ընդգծեց ՀՀ նախկին վարչապետը։

Ինչպես նշեց նախկին պատգամավորը, եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմն ավարտվել է եւ պետք է հնարավորություններ ստեղծել տարածաշրջանում նոր փոխհարաբերությունների ձեւավորման համար։ «Անցել է մեկ տարի. արդյո՞ք մենք ավելի շատ չենք մոտեցել պատերազմին։ Արդյո՞ք Հայաստանին սպառնացող գոյաբանական սպառնալիքներ չկա՞ն։ 2021 թվականի մայիսի 12-ից, փաստորեն, սկսվեց Հայաստանի սողացող օկուպացիայի պրոցեսը։ Հակառակորդին նվիրվեց 4100 հա տարածք: Այդ տարածքը հավասար է 40 հազար գյուղացիական տնտեսությունների հողատարածք։ Փաշինյանը նաեւ ասում էր, որ տարածքներ հանձնելով՝ մենք կանխում ենք ռազմական գործողությունները Սյունիքում, բայց այսօր հենց այնտեղ են ռազմական գործողություններ տարվում։ Ինչո՞ւ զորքերը դուրս բերեցինք, եթե, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, դա նախատեսված չէր։ Ինչո՞ւ են իշխանություններն անում դա։ Ի՞նչ պայմանավորվածությամբ։ Եւ ո՞ւմ հետ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը։ 
2020 թվականի պատերազմից հետո ոչ մի ռազմավարական բարձունք չի պահպանվել, ինժեներական աշխատանքներ չեն իրականացվել։ Ավելին, Հայաստանի իշխանություններն ասում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով` Իշխանասարի հանձնման դեպքում, որտեղ վերջերս մարտեր էին ընթանում, Գորիս-Երեւան մայրուղին ամբողջությամբ թշնամունը կլինի, «ժողովուրդը պետք է հասկանա եւ պահանջի կալանավորել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին»։

Նա հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նաեւ սահմանազատման ու սահմանագծման մասին կետ չէր պարունակում։ «Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացն այժմ ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ միջազգային հանրությունը Հայաստանի խորքում հետագա ռազմական գործողությունները որպես ագրեսիա կգնահատի։ Այս գործընթացը ձեռնտու չէ նաեւ Թուրքիային։ Նրանք մեծ ախորժակներ ունեն։ Երբ Թուրքիան ու Ադրբեջանը խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին, նկատի ունեն ողջ Սյունիքը։ Ալիեւը չի ասի, որ դեմ է սահմանազատմանը, բայց կձգձգի գործընթացը, որպեսզի շարունակի պոկել այն, ինչ կարող է։ Նա վերցնում է այն բոլոր բարձունքները, որոնք իրեն թույլ կտան սպառնալիքներ ստեղծել ամբողջ Սյունիքի համար։ Այդպիսով նա նաեւ ձգտում է խոչընդոտել Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացմանը, որը շատ ձեռնտու է մեզ։ Ուստի, այսպես կոչված, ապաշրջափակման գործընթացը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։ Եթե ​​սա ապաշրջափակում է, ապա ինչո՞ւ չգործարկել Գյանջա-Իջեւան-Դիլիջան-Երեւան-Նախիջեւան երկաթուղին: Սա լավագույն տարբերակն է նաեւ Ռուսաստանի համար, եթե այն ցանկանում է Վրաստանը շրջանցելով ապրանքներ մատակարարել Թուրքիային։ Ինչո՞ւ այդ մասին չի ասվում»,- հավելեց նախկին պատգամավորը։

Անդրադառնալով Ազատագրական շարժման բողոքի ակցիաներին՝ Խոսրով Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ այն ավելի համոզիչ կդառնա, եթե դրան միանա «3+2» ֆորմատը (ՀՀ երեք նախկին նախագահները եւ Ղարաբաղի երկու նախկին նախագահները)։ «Այդ դեպքում շարժումն ավելի հասկանալի եւ ազդեցիկ կդառնա միջազգային հանրության համար։ Համոզված եմ, որ այս շարժումը կաճի»,- եզրափակեց ընդդիմության առաջնորդը։

Հայաստան Խոսրով Հարությունյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին