f

Անկախ

«Սիմֆոնիկ մուլտֆիլմեր». նորարարական ձևաչափով համերգ՝ երեխաների համար


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ներկայացվեց «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»/"Symphonic Cartoons" համերգային ծրագիրը։ Երեխաների համար նախատեսված երեկոն մեծ ընդունելության արժանացավ փոքրիկ ունկնդիրների կողմից։ Համերգին հնչեցին հայտնի ու սիրված մուլտֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվում էին հատվածներ մուլտֆիլմերից։ Հանդես եկան նաև մենակատարներ Սիլվա Պետրոսյանը, Լուսինե Ստեփանյանը, Կիմ Սարգսյանը, Մարիցա Թիլիքյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Մաեստրո Արզումանյանը նկատում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն մի քանի տարի ներկայացնում է երեխաներին ուղղված համերգային ծրագրեր։ Նա, մասնավորապես, հիշատակեց նաև վերջերս ներկայացված՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» երաժշտական նախագիծը, որը նույնպես հաջողությամբ ընդունվեց։ Եվ բոլոր այդ նախագծերի նպատակը երեխաներին նվագախմբային կատարողական արվեստի հետ ծանոթացնելն ու դասական երաժշտության հետ մտերմացնելն է։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից նախկինում նույնպես ներկայացվել են մուլտֆիլմերի մեղեդիները, սակայն այս համերգային ծրագրում կան փոփոխություններ. ներառվել են նաև հայկական մուլտֆիլմերի մեղեդիներ։ Երաժշտության նվագախմբային մշակումները կատարվել են Սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Համերգն իրականացվել է նորարարական ձևաչափով. նորարարական մեթոդների շնորհիվ սինխրոնացվել էին էկրանին ցուցադրվող տեսանյութերը և նվագախմբի կատարումները։  

Հարություն Արզումանյանը, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին, նշում է. «Անկեղծորեն պետք է ասեմ՝ զարմանալի նվագախումբ է։ Շատ ճկուն կոլեկտիվ է։ Հաճախ ենք ունենում բարդ և տարբեր ծրագրեր, բոլոր խմբերը՝ և՛ լարային, և՛ փայտափողային, և՛ պղնձափողային խմբերը, հարվածայինները, ֆանտաստիկ դաշնակահարը, բոլորն այնքան ճկուն ու պրոֆեսիոնալ են, որ հեշտությամբ կարողանում են հաղթահարել բարդագույն ծրագրերը։ Հայաստանի պետական սիֆոնիկ նվագախումբն այսօր մեծագույն արժեք է»։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջորդ համերգը նոյեմբերի 27-ին է. «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված համերգային երեկո՝ «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագրով:

Հայաստան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին