f

Անկախ

Հոգիդ լույսի մեջ, եղբայր Սուրեն, ես քեզ պարտք եմ. Դավիթ Գրիգորյան


«5165 շարժման» մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սուրենն է: Էլ չկա։ 19 տարեկան էր։ Կյանքն ընդհատվեց երեկ՝ Հայաստանի Հանրապետության սահմանը պաշտպանելիս։

Զոհվեց, որ պաշտպանի մե՛ր կենսական տարածքը։ Քո՛ սեփական տունը։ Մե՛ր զավակներին։

Հիմա մենք պա՞րտք ենք իրեն։ Էն էլ ինչքա՛ն։ Մենք իրեն մի բան ենք պարտք, որ երբեք, որևէ մեկը, որևէ գումարով գնել ու վերադրաձնել չի կարող։ Մենք Սուրեն Սաֆարյաններին կյանք ենք պարտք, չապրած տարիներ, չիրականացած երազանքներ, սեր ենք պարտք, բալիկի լույս աշխարհ գալու բերկրանք ենք պարտ։ Մենք Սուրեններին պարտք ենք ընկերություն, մենք նրանց ծնողների արցունքներն ենք պարտք, մենք պարտք ենք նրանց անհոգ ու ուրախ խնջույքներ, որոնց էլ երբեք չեն մասնակցելու։ Մենք նրանց իրենց բալիկների առաջին քայլերն ենք պարտք, նրանց զավակների հաջողությունների հպարտության զգացումը, անգամ նրանց պապիկ դառնալն ենք պարտք մնացել Սուրեններին։

Դուք, մենք, բոլորս էդ պարտքը ո՞նց ենք հետ տալիս, կարողանալու՞ ենք հետ տալ։ Հասկանում ե՞նք գոնե, որ անհնար է, բայց իրենց պահած հողը պահելով պիտի գոնե պարտքը թեթևացնենք։

Չլինեն Սուրենները, դու՛ չկաս, պետություն չկա՛, սահմաններն ու անվտանգությունը չկա՛, լափը չկա՛, զվարճանքդ չկա։ Դու դառնում ես թափառական, հավերժ օտար՝ ուրիշի երկրում։ Անտուն։ Հիմա պատկրացրեք, որ էսօր մեկը կգա, ձեր տունը կմտնի, ձեզ ծեծելով տնից դուրս կհանի և վերջ։ Կանգնած եք շենքի միջանցքում, անհույս, անտուն, անփող, անտեղ, որբ, ձեր իսկ տան դռան առաջ, բայց դրսից։


Լավ չի, չէ՞։

Էդպես կլինի, եթե մինչև թշնամու ձեր տուն հասնելը միջանցք դուրս գաք, իջնեք առաջին հարկ, ձեր տան վրա եկողի վզին բանով տաք, շարքից հանեք, շպրտեղ աղբամանն ու հանգիստ սրտով, ապահով տուն դառնաք ու ապրեք խաղաղ, արժանապատիվ, որ վաղը, իմ Սուրեններին, ձեր Սուրեններին շենքի միջանցքում միայնակ չդարանակալեն ու մեր ընդհանուր տուն սուգ բերեն։

Էլ չգիտեմ, ոնց պատմեմ։ Բառերս կվերջանան, ամոթից կվառվեմ, կմոխրանամ։ Էս տունը պահել է պետք, Սուրենների մեջքն ամուր պահել, թիկնքը հայերով ծածկել, մինչը թշնամին կփորձի մոտենալ մեր Սուրենին՝ թշնամու հերն անիծել։
Հոգիդ լույսի մեջ, եղբայր Սուրեն։ Ես քեզ պարտք եմ։ Հազար եղբայրներիս եմ պարտք՝ ի մահ»։

Նշենք, ոչ Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 22-ին հայտարարություն տարածեց, որում ասվում է.

«Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)»։

Հայաստան Սուրեն Սաֆարյան Դավիթ Գրիգորյան ՖԲ Գրառում

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին