f

Անկախ

Թյուրքական աշխարհը և Ռուսաստանը, ով է ում հետ և ում դեմ. REGNUM


Ռուսաստանը բազմիցս է կռվել Թուրքիայի հետ, բայց Թուրքիան երբեք չի եղել նրա դաշնակիցը: Միամիտ բարեսրտությունը արագընթաց և աղետալի փոփոխվող աշխարհում մեր երկրի օգտին չէ:

Լուսանկարը, որում Թուրքիայի ազգային շարժման կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին երկրի նախագահ Էրդողանի հետ ցուցադրում է թյուրքական աշխարհի քարտեզը, վերջերս պտտվեց աշխարհի բոլոր ԶԼՄ-ներում ու սոցցանցերում:

Մեկնաբանների և ընթերցողների հուզմունքն ու ցասումը պայմանավորված էր Ռուսաստանի տարածքի զգալի հատվածի ընդգրկումով թյուրքական աշխարհում՝ սկսած Հյուսիսային Կովկասից մինչև Սիբիր: Ադրբեջանը, Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունները, Մոնղոլիայի և Չինաստանի հատվածները նույնպես քարտեզի կազմողները ներառել են այսպես կոչված թյուրքական աշխարհում: Այդտեղ նաև Բալկանների մի զգալի հատվածն է, որը ժամանակին գտնվել է Օսմանյան կայսրության կազմում:

Քաղգրագիտության համար թուրքական աշխարհի քարտեզը գունավորված է, որպեսզի չառաջացնի պաշտոնական բողոքներ և տարածքային ամբողջականության ու անկախության ոտնձգության մեղադրանքներ այն պետություններից, որոնք, ըստ Թուրքիայի իշխող կոալիցիայի, ամբողջությամբ կամ մասամբ ընդգրկված են այսպես կոչված թյուրքական, իսկ ավելի ճշգրիտ՝ Անկարայի ջանասիրությամբ ստեղծվող նոր թյուրքական աշխարհում: 

Դևլեթ Բախչելին և նրա ազգային շարժման կուսակցությունը դեռ 2018 թվականից Էրդողանի ու նրա Արդարության ու զարգացման կուսակցության հետ ամուր դաշինքի մեջ է: Ազգայնականների՝ պանթյուրքիստների և պանիսլամիստների նախկին տարաձայնությունները հարթված են, նրանց դաշինքը կանխորոշեց Անկարայի հարձակողական դիրքորոշումը բոլոր ուղղություններով: Դրանցից գլխավորը ոչ անակնկալ դարձավ հետխորհրդային տարածությունը:

Դուդաևի Իչկերիայի դրոշը մի ժամանակ դարձավ գայլի պատկերը իսլամի համար ավանդական կանաչ հիմնագույնի վրա: Ներկայիս Թուրքիայի իշխող կոալիցիայի  անդամ «Գորշ գայլերի» երիտասարդական թևը ահաբեկիչներին ոչ միայն խորհրդանիշներ էր տալիս, այլև իր անդամները մասնակցում էին դաշնային զորքերի դեմ մարտական գործողություններին:

Պանիսլամիզմի և պանթյուրքիզմի համաձուլվածքը Անկարայի քաղաքականությունում անխուսափելիորեն պետք է հանգեցներ ծավալապաշտական տրամադրությունների, մանավանդ՝ համաշխարհային կարգի փլուզման խորապատկերում և նոր տեխնոլոգիական կացութաձի անցման շրջանակներում առաջնորդության համար մրցակցության պայմաններում:

Ադրբեջանի և Թուրքիայի վստահ հաղթանակը 2020 թվականի ղարաբաղյան պատերազմում մեծացրեց պանթյուրքիզմի կողմնակիցների թիվը: Ռազմական հաղթանակը միշտ էլ ակնածանք է ներշնչում հաղթողի նկատմամբ և բացասական վերաբերմունք պարտվածի նկատմամբ: Փաշինյանի վերընտրվելը, որի ղեկավարությամբ հայությունը ջախջախիչ պարտություն կրեց, ցույց տվեց Հայաստանի քաղաքական ազգի խոր դեպրեսիան և օրինաչափորեն գրգռեց Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի աշխարհաքաղաքական ախորժակը: Ե՛վ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում արդեն խոսում են այն մասին, որ «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզին պետք է փոխարինի «մեկ ազգ՝ մեկ պետություն»-ը: Կպահպանի՞ Ադրբեջանը ոչ թե ձևականորեն, այլ փաստացի անկախությունը: Դա առաջիկա տարիների հարց է, որն առայժմ լուծվում է ոչ նրա օգտին:

Նոյեմբերի 12-ին Էրդողանը հայտարարեց, որ թյուրքական խորհուրդը կփոխարինի Թյուրքական պետությունների կազմակերպությանը: Էությամբ քաղաքական դաշինքի ստեղծումը, որը ռազմա-քաղաքական դառնալու բոլոր հնարավորություններն ունի (համատեղ զորավարժություններ են անցկացվում պարբերական կարգով), լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը: Անկարա-Բաքու-Իսլամաբադ առանցքն արդեն պաշտոնապես հայտարարվում է որպես տարածաշրջանային քաղաքականության հիմքերից մեկը: Պակիստանը, որ միջուկային զենք ունի և զգալի ազդեցություն ապակայունացած Աֆղանստանի վրանոր դաշինքով միանալու լուրջ փաստարկ է տարածաշրջանի պետությունների համար:

Համարվում է, որ Թուրքիայում նշանակալի ընդդիմություն կա Էրդողանին և նրա գլխավորած կոալիցիային: Պանթյուրքիստների և պանիսլամիստների կայուն իշխող կոալիցիայի ստեղծումը զրոյացնում է ընդդիմության հնարավորությունները, իսկ զինվորականների խռովության ջախջախումը և դրան հաջորդած զտումները թուրքական բանակում ցույց տվեցին ընդդիմության թուլությունը: Թուրքիայում իսկապես նշանակալի «տնտեսական ընդդիմություն» կա: Երկնիշ արժեզրկումը, աղքատացումն իրոք որոշակի դժգոհություն են առաջացնում: Բայց համավարակի դարաշրջանում նման խնդիրների են բախվում շատ երկրներ, սեփական պատասխանատվությունը թոթափելու և քաղաքացիների վրա հսկողությունն ուժեղացնելու գայթակղությանը շատ կառավարություններ չեն դիմանում: Ամեն դեպքում անգամ տնտեսական կոլապսը կդրդի Թուրքիայի ղեկավարությանը ներքին քաղաքական խնդիրները լուծելու արտաքին քաղաքականության  հաջողությունների հաշվին:

Դեռ մինչև վերջերս կարծեցյալ անհաշտ թշնամիների՝ Էրդողանի և Բախչելիի կոալիցիան ցույց է տալիս, թե որքանով է փոխզիջողական թուրքական ժողովրդավարությունըՊետական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենի մեթոդներից ու գործիքներից է օգտվում գործող իշխանությունը: Նրանց միջև հայեցակարգային տարաձայնություններ չկան, պանթյուրքիզմի և պանիսլամիզմի միությունը լվացել է գաղափարական հակասությունները: Խոսքը միայն անձնական առաջնորդության մասին է:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է՝  բանակի ուժեղությամբ լինելով երկրորդը այդ դաշինքում: Նրա առաջացումը դեպի արևելք նշանակում է ՆԱՏՕ-ի առաջխաղացում՝ Եվրասիայում դրության հետագա ապակայունացման, գլոբալ մրցակցային պայքարի պայմաններում Ռուսաստանի և Չինաստանի թուլացման նպատակով: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող հակասությունները չնչին են, դրանք ոչ թե էական, այլ քողարկող բնույթ ունեն: Դա հաստատում է նաև թուրքական քաղաքականությունը ուկրաինական հակամարտության մասով. թուրքական անօդաչուներով հարվածում են Դոնբասի ժողովրդական Հանրապետությանը, Անկարան մասնակցում է ռուսատյաց «Ղրիմի պլատֆորմին» և այլն:

Եվրամիության միգրացիոն քաղաքականությունն արդեն հանգեցրել է իր զգալի կախվածությանը Անկարայից, ինչը հնարավորություն է տալիս վերջինիս խաղալու սրացման վրա:

Ռուսաստանը բազմիցս է կռվել Թուրքիայի հետ, բայց Թուրքիան երբեք չի եղել նրա դաշնակիցը: Միամիտ բարեսրտությունը արագընթաց և աղետալի փոփոխվող աշխարհում մեր երկրի օգտին չէ: Պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարությունները, թե Ալթայն է թյուրքական աշխարհի հայրենիքը, այլ ոչ թե Ստամբուլը, կարող են հանգեցնել միայն այսպես կոչված «թյուրքական աշխարհի» քարտեզի ընդլայնմանը, պետությունների անկախության կորստյան, որը ստացել են Մոսկվայից, և խռովությունների բուն Ռուսաստանի ներսում:

Ալեքսանդր Սավելև

Աղբյուրը՝  ИА REGNUM

 

 

 

աշխարհում Տարածաշրջան Թուրքիա Ռուսաստան Հայաստան Ադրբեջան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին