f

Անկախ

«Երևանը պետք է գործով սիրել»․ ԱՐՏ PR


ԱՐՏ PR ընկերությունը նոյեմբերի 20-ին նախաձեռնել էր ծառատունկ` Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ի քաղաքային այգում։

Ծառատունկին մասնակցել են արվեստի մարդիկ` կերպարվեստի, կինոյի և թատրոնի, երաժշտության և գրականության ոլորտից։

ԱՐՏ PR ընկերությունը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետների աջակցությամբ տնկել է 25 կեչի և 15 ղրիմյան սոճի։ Թաղամասում գործող Կերպարվեստի կենտրոնի սաները նույնպես մեծ ոգևորությամբ մասնակցում էին տունկին: Ծառատունկին ներկա է եղել նաև Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որի խոսքով՝ սա չափազանց կարևոր մի գործողություն է, որը պետք է շարունակական լինի։

Ըստ ԱՐՏ PR ընկերության հիմնադիր-տնօրեն, ծառատունկի կազմակերպիչ Գայանե Դավթյանի՝ սա առաջին խորհրդանշական այգին կլինի Երևանում, որտեղ ծառեր են տնկել արվեստի մարդիկ․

«Մենք պիտի կարողանանք գործով սիրել մեր քաղաքը, ոչ թե խոսքերով։ Առաջին հայացքից սա փոքրիկ գործողություն է թվում, բայց իրականում այն հենց արժեհամակարգ ձևավորող քայլ է»։

Ծառատունկի մասնակից, բնապահպանության փորձագետ Լևոն Գաբրիելյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է․ «Ծառատունկն առաջին հերթին թթվածին է մատակարարում մեզ և քաղաքին։ Իմ կարծիքով, շատ կարևոր, շատ լուրջ առաջընթաց կա, որովհետև արդեն քաղաքում բավականին շատացել են մշտադալարների տունկը, ինչը նաև այստեղ եղավ, որը բնականաբար 12 ամիս թթվածնով կապահովի»։

ԱՐՏ PR ընկերությունը շնորհակալություն է հայտնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին, մասնավորապես զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանին մշտապես ԱՐՏ PR-ի նմանօրինակ նախաձեռություններին մասնագիտական խորհուրդներով աջակցելու համար։

Ընկերության թիմն իր առջև նպատակ է դրել գարնանը շատ ավելի մեծ ծառատունկ իրականացնել՝ ներգրավելով ավելի շատ մասնակիցների։

Հայաստան ԱՐՏ PR ընկերություն Ռուբեն Բաբայան Գայանե Դավթյան Լևոն Գաբրիելյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին