Սա իմ հայրենի՝ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի դպրոցն է։ 2021թ․ 10 ամսում Տավուշի մարզպետարանի աշխատակազմը ՝Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, նրա կողմից 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի գլխավարությամբ, պետական բյուջեից ստացել է 68 միլիոն դրամ պարգեւավճար։ Բյուջեում պարգեւավճարի փող կա, սակայն սահմանամերձ դպրոցի դասասենյակները նորոգելու համար՝ ոչ։