f

Անկախ

Ոստիկանությունն իրականացրել է «Ջութակդ սպանում է քեզ» հատուկ օպերացիան․SHAMSHYAN.com


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Ջութակդ սպանում է քեզ» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արսեն Օ-ին, 38-ամյա Գեորգի Չ-ին, Արարատի մարզ բնակիչ՝ 41-ամյա Ռուբեն Կ-ին։ Վերջիններս եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով և նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա սրվակ, փայլաթիթեղի մեջ էլ՝ փաթեթավորված ընդհանուր՝ 1.56 գրամ քաշով և պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.63 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, իսկ մյուսները բաց են թողնվել։

Նույն օրը Հասրաթյան փողոցից նույն կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Քյարամ Ա-ին, 47-ամյա Արսեն Կ-ին և 59-ամյա Սարգիս Ս-ին։ Վերջիններս նույնպես եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.53 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 0.92 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, իսկ երկուսը բաց են թողնվել։  

Նույն օրը Նար-Դոսի փողոցից նույն կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Հրաչ Բ-ն և 41-ամյա Լեոնիդ Ն-ն։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.88 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Ում մոտ, որ հայտնաբերվել է թմրամիջոցը, նա ձերբակալվել է, իսկ մյուսը բաց է թողնվել։

Նույն օրը Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում գտնվող գետնանցումից նույն կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Նաթելլա Մ-ն և 25-ամյա Անժելիկա Մ-ն։ Վերջիններս եղել են Mazda մակնիշի ավտոմեքենայով։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.45 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, մյուսը բաց է թողնվել։

 Նույն օրը Խանջյան փողոցից նույն կասկածանքով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նույն կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Նոյ Ս-ին, ում մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.17 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։  Նոյ Ս-ն բաց է թողնվել։

 Նույն օրը Մյասնիկյան պողոտայից նույն կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 47-ամյա Արթուր Հ-ն և 74-ամյա Իսկանդար Մ-ն։ Վերջիններս եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.16 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, մյուսը բաց է թողնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր փաստերով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ։

 Օպերացիայի անունը «Ջութակ» է դրվել, քանի որ քրեակատարողական հիմնարկներում և բանտերում ներարկիչին անվանում են «Ջութակ»։  

ոստիկանություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին