f

Անկախ

Մի՛ տրվեք ստերին, մեր երկրի դարպասներն անպաշտպան մի՛ թողեք


Լրագրող Ռուզաննա Խաչատրյանը գրում է․ «Ինչու՞ ժամանակին ընթացք չտրվեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թուրքական վարկածին, մանավանդ որ գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը Թուրքիա գնալ-գալ, էնտեղի պաշտոնյաների հետ տալ-առնել էր ունեցել, իսկ Ղրիմում տարիներով ապրելիս կարող էր թուրքական լրտեսական ցանցերին առնչված լինել: Գիտե՞ք ինչու, որովհետև իշխանատենչությունն ավելի զորեղ էր, քան արդարամտությունը, անձնական շահն ավելի կարևոր էր, քան պետական, ազգային շահը. պետք էր մեղքը փաթաթել գործող նախագահի գլխին՝ իշխանությունը վերցնելու համար: Իսկ հենց այդ օրերին՝ մինչև ահաբեկչությունը, նշմարվում էր Ղարաբաղի խնդրի լուծման մի տարբերակի շուրջ համաձայնության հույսը (5 շրջանների վերադարձ, Մեղրիում սահմանի երկայնքվ էստակադա և գազամուղ, որտեղ կլինեն միջազգային խաղաղապահները(ոչ թե ամբողջ Մեղրիի հանձնում, ինչպես հիմա շահարկում են), Շուշին ու Լաչինը մերն են, Ղարաբաղն անկախ կարգավիճակ է ստանում): Ահաբեկչությունը և հաջորդած լարվածությունը վիժեցրին հայկական կողմին ձեռնտու և նախնականով ընդունելի համարված այդ տարբերակը: Վիժեցումն ու՞մ էր ձեռնտու՝ եթե ոչ թուրք-ադրբեջանական տանդեմին:

Ու նկատի ունեցե՛ք, սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին փորձում էին կապել ահաբեկչության հետ, ռուսամետ գործիչներ են եղել: Հիմա, այս օրերին էլ ինչ-որ բևեռացվածներ ռուս զինծառայող Պերմյակովի անունն են շահարկում, որը Գյումրիում մի ամբողջ ընտանիք սպանեց 2015-ին: Խորաթափանց մարդիկ դեռ էն ժամանակ հասկացան, որ ամենահավանական վարկածը շատ լավ կազմակերպված ահաբեկչությունն էր, որի նպատակը սա էր՝ ցավից ըմբոստացած զանգվածները Գյումրիում հարձակվում են ռուսական ռազմաբազայի վրա, նրանք էլ կրակ են բացում անզեն ամբոխի վրա, այս արյունալի բախման հետևանքով ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնում և ռուսական զորքին վռնդում երկրից: Եթե հիշում եք, մազ էր մնում այս սցենարի իրականացումից, հոգևոր առաջնորդ Աջապահյանը մի կերպ կանգնեցրեց դեպի ռազմաբազա ուղղվող զայրազած մարդկանց հոսքը: Քննությունը բացահայտե՞ց, թե ինչ նպատակով էր Պերմյակովն իրականացրել այդ եղերագործությունը, ի՞նչն էր նրան դրդել: Ամեն դեպքում, հասարակ մարդիկս մինչ օրս չենք լսել այդ շատ կարևոր հարցերի պատասխանները:

Ասածս ի՞նչ է, գոնե այսօր աշխատեցրե՛ք ազգային ինքնապաշտպանության բնազդը, որ մեզ որպես պետություն կուլ տալու համար մեր դեմ եկող այս հզոր մեքենային կարողանանք դիմակայել: Իսկ այդ մեքենան մեզ վրա քշողները նախ հուժկու քարոզարշավով են փորձում զինաթափել մեզ, ու ահագին հաջողել են: Մի՛ տրվեք ստերին, մեր երկրի դարպասներն անպաշտպան մի՛ թողեք»:

Հոկտեմբերի 27-ի գործ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին