f

Անկախ

Կոտայքի մարզպետը, քաղաքական ամբիցիաներից ելնելով, օրենսգրքեր է խախտել. Քասախի համայնքապետարանի աշխատակիցներ


Քասախի համայնքապետարանի աշխատակիցները, որոնք բողոքում են Կոտայքի մարզպետի որոշմամբ ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ համայնքապետի ՔՊ-ական պաշտոնակտար նշանակելու որոշման դեմ, գործադուլ ենք հայտարարել, բայց ոստիկանները, կտրելով համայնքապետարանի մուտքի կողպված ճաղավանդակները, բացեցին դուռը, իսկ նշանակված պաշտոնակատարը մուտք գործեց համայնքապետարան:

Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեցին, որ ոստիկանության ու համայնքապետի նորանշանակ պաշտոնակատարի գործողություններն ապօրինի են ու հիմնված են բացառապես քաղաքական ամբիցիաների վրա:

«Մենք հայտարարել ենք, որ աշխատակազմը գործադուլ է անում, ու ոչ ոք դուռը բացելու իրավունք չուներ: Աշխատակազմը՝ թե՛ համայնքային ծառայողները, թե՛ սպասարկող անձնակազմը, ենթարկվում ա աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանին, չենք ենթարկվում համայնքի ղեկավարին: Հիմա համայնքային սեփականություն հանդիսացող շինություն մուտք են գործում ոչ աշխատանքային ժամին, ապօրինաբար: Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, տեսնեմ՝ քանի գործ կհարուցվի: Քանի որ ամսի 8-ից համայնքի ղեկավարն արձակուրդում էր, երկու շաբաթ է՝ պաշտոնակատար էր աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանը, եւ այնքան իդեալական ենք աշխատել, որ այս ընթացքում գյուղում չեն իմացել, որ համայնքապետն արձակուրդում է: Ասել ենք՝ աշխատենք մինչեւ ամսի 3-ը, ամսի 5-ին ով կընտրվի, բարով թող գա ու ղեկավարի: Եթե բնակիչը պետք է գա, մենք սպասարկենք, անենք, ինքն էլ ընդեղ նստի, հենա՝ անում էինք, էլի, իրան որ ի՞նչ են բերում: Սա քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ ընտրություններ կան առաջիկայում: Անգամ ընտրությունների մասով ոչինչ չենք անում, ուղղակի Կոտայքի մարզպետը երկու օրենսգիրք է կոպտորեն խախտել՝ զուտ քաղաքական դիրքորոշումներից ու ամբիցիաներից ելնելով: Հիմա դուռը կոտրեցին, մտան ներս, դուռը բաց որ մնա, ամբողջ փաստաթղթաշրջանառությունն էլ՝ շենքում, որի պատասխանատուներից մեկն էլ ես եմ, հիմա որ մի բան կորի, ո՞վ է պատասխան տալու»,- հայտարարեց համայնքապետարանի աշխատակիցներից մեկը:

Նորանշանակ պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արտակ Թովմասյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հակադարձեց՝ պնդելով, որ իրեն նշանակել են այդ պաշտոնում ՏԻՄ օրենքի կարգավորումների համաձայն՝ առանց որեւէ խախտման, իսկ աշխատակիցների գործադուլն ու դիմադրությունը որակեց որպես «արհեստական շոու»:

Տեսանյութ Քասախ համայնք Բողոքի ակցիա Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին