f

Անկախ

Քասախում ընտրություններից 2 շաբաթ առաջ համայնքի ղեկավարի ԺՊ են նշանակել. բնակիչները բողոքում են. NEWS.am


Նոյեմբերի 8-ից մեր համայնքի ղեկավարը գտնվում է արձակուրդում եւ իր կարգադրությամբ պաշտոնակատար է նշանակել ինձ, իսկ ըստ Աշխատանքային օրենսգրքի մինչեւ նա արձակուրդից հետ չվերադառնա, նրա լիազորությունները չեն կարող դադարեցվել, եւ չի կարող այլ պաշտոնակատար նշանակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ համայնքի ղեկավարի արձակուրդը ավարտվում է դեկտեմբերի 3-ին:

«Մենք զգուշացրել էինք մարզպետարանին, որ պաշտոնակատարի խնդիր այստեղ չառաջանա, աշխատակազմն իր տեղում է, աշխատում է, ես պաշտոնակատարն եմ: Իսկ թե դեկտեմբերի 5-ի ընտրություններում ով կընտրվի, բարով կառավարի:

Բայց երեկ ստացանք որոշում, որ պաշտոնակատար է նշանակվել: Ընդ որում երկու օրենսգրքերի խախտումներով՝ աշխատանքային օրենսգրքի, եւ ընտրական օրենգրքի: Աշխատանքային օրենսգրքի խախտումն արդեն ասացի, մյուս կողմից պաշտոնակատար է նշանակվել Նաիրի խոշորացված համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկված անձը՝ Արտակ Թովմասյանը:

Մենք երեկ գրավոր մարզպետին տեղեկացրել ենք, որ բոյկոտելու ենք համայնքապետարանի աշխատանքները, որովհետեւ չենք ընդունում իրավական հիմքերից զուրկ որոշումը, մյուս կողմից ունենք համայնքի ղեկավարի կարգադրությունը, որը աշխատանքային հիմք է»-ասաց նա:

Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօր ՔՊ-ն իր ողջ ակտիվով եկել էր գյուղ՝ ներկայացնելու ԺՊ-ին. «Իրենք ասացին, որ որոշումն արդեն կայացված է եւ եթե որեւէ մեկը դեմ է, կարող է բողոքարկել այդ որոշումը: Բնական է, որ 2 շաբաթվա համար ոչ ոք չի բողոքարկի, մինչեւ բողոքարկես, Նոր տարին էլ կանցնի:

Ես չուզեցի քաղաքականացնել, բայց այն, ինչ առավոտից կատարվում է մեր համայնքում, ցույց տվեց, որ սա քաղաքական  է, ՔՊ-ն ուզում է ցույց տալ, որ իրենք ուժեղ են:

Մենք երկու տարուց ավելի է ավագանի չունենք, մի քանի շաբաթ առաջ մեր համայնքի ղեկավարը կալանավորվեց: Ըստ էության, Քասախ համայնքը քաղաքական ղեկավարություն չունի: Հիմա էլ երրորդ քայլն են անում, ցույց տալով, որ տեսեք, ՔՊ-ն իրավական բեսպրեդելով կարողանում է հարցերը լուծել:

Ասենք, եկավ նոր պաշտոնակատարը, բանից անտեղյակ մարդ, պետք է էլի աշխատակազմը աշխատի: Հենա առանց դրա էլ աշխատում է: Դրանից բացի նաեւ համայնքի բնակչությունը չի ընդունում այս ներխուժումը: Բոյկոտում են նաեւ քաղաքական մյուս ուժի ներկայացուցիչները, ասում են՝ եթե ՔՊ-ի ցուցակի մարդը կարող է գալ, հենա թող մեր ցուցակի մարդը գա»,-ասաց նա:

Նարեկ Մկրտչյանի խոսքով, մարզպետը իրեն հրավիրել է մարզպետարան, ինքն ընդունել է հրավերը, բայց համայնքապետարանի աշխատակիցները չեն պատրաստվում նոր նշանակված ԺՊ-ի հետ աշխատել, էս պահին էլ համայնքապետարանի դռները փակ են:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Նաիրի խոշորացված համայնքում ընտրություններ են լինելու, որին մասնակցում է 6 քաղաքական ուժ, այդ թվում ՔՊ-ն, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, ՀՅԴ-ն:

Հայաստան Կոտայքի մարզ Քասախ համայնք

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին