f

Անկախ

Մենք գործ ունենք կարծիք արտահայտելու համար մարդկանց պատասխանատվության ենթարկելու փորձի հետ. Ռուբեն Մելիքյան


Մենք սա որակում ենք որպես ակնհայտ քաղաքական դատավարություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով 10 անձանց նկատմամբ խուլիգանության մեղադրանքով ընթացող դատավարությանը, որոնց շարքում են Բագրատ Եսայանը, Նարեկ Մանթաշյանը և այլք:

«Օրեր առաջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն նույնիսկ հայտարարություն տարածխեց եւ իր խիստ մտահոգությունը հայտնեց խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանական ծայրահեղ շատ մեծ թվով ուժերի կուտակման հետ կապված:

Այդ օրը էլ, որ տեղի է ունեցել, ես համարում եմ, որ տեղի ունեցածի միակ պատասխանատուն իշխանություներն են, մասնավորապես, նրանց հրահանգով գործող ոստիկանությունն է, որը նախ իրավունք չունի խաղաղ հավաքի ժամանակ այդքան մեծ ուժեր կուտակել, եւ առհասարակ, մենք գործ ունենք կարծիք արտահայտելու համար մարդկանց պատասխանատվության ենթարկելու փորձի հետ: Ես չեմ կարծում, որ սա հաջողված փորձ է»,-ասաց Մելիքյանը:

Նա համաձայն չէ, թե տեղի ունեցածը խուլիգանություն է. «Խուլիգանությունը չնչին առիթով կամ առանց առիթի կատարվող գործողությունն է, այստեղ հստակ քաղաքական իրադարձությունների հետ կապված կարծիք արտահայտելու, բողոք արտահայտլու շարժառիթ կար: Սա որեւէ կերպ խւլիգանություն համարվել չի կարող»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին  մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն, «Բ*ի տղա Նիկո՛լ» բացականչելուն:

Նշենք, որ այսօր դատարանը հետաձգեց նիստը, քանի ամբաստանյալներից երեքը ներկա չէին: Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին, ժամը 11-ին:

Հայաստան Ռուբեն Մելիքյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին