Սուպերմոդել Իրինա Շեյքին և նրա նախկին սիրելին՝ դերասան Բրեդլի Կուպերին պապարացիները նկարահանել են Նյու Յորքում միասին զբոսնելիս։ Լուսանկարները հրապարակել է Daily Mail պարբերականը։ Գրում է Gazeta.ru-ն:
Իրինա Շեյքը ամուր բռնել է Կուպերի թևը՝ գրեթե գրկելով նրան։
Հարկ է նշել, որ, ըստ երևույթին, մոդելը չէր պատրաստվում գովազդել իրենց ելքը՝ նա մուգ ակնոցներով և բժշկական սև դիմակ է կրել։
Երկրպագուները ենթադրում են, որ զույգը կարող է կրկին միասին լինել:
Շեյքն ու Կուպերը բաժանվել են 2019 թվականին, այնուհետև նույնիսկ նրանց ընդհանուր դուստրը՝ Լեյան չկարողացավ պահպանել միությունը։
Երկրպագուները կադրերը մեկնաբանել են. «Նա դեռ սիրում է նրան», «Միգուցե ժամանակն է նորից երեխաներ ունենալ»:
Ավելի վաղ մոդել Իրինա Շեյքը մեկնաբանել էր Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին լուրերը։ Նա ծիծաղել էր, որ կարելի է նաև սպասել դռնապանի հետ իր սիրավեպի մասին լուրերին, սակայն ուղղակիորեն չէր հերքել նման պնդումները։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Քանյե Ուեսթը իր 44-ամյակը նշել է Իրինա Շեյքի հետ Ֆրանսիայի Պրովանս քաղաքում։