f

Անկախ

Փաշինյանը 2018-ին ինձ ասաց՝ էնպես արա, չինացիներին ձեռքներիցս բաց չթողնենք, բայց շուտով խառնվեց Ավինյանը. Բագրատյան


Նիկոլ Փաշինյանը ստում է, թե Սյունիքում ստեղծված իրավիճակը չի խանգարում Իրանի հետ կապին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախյկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետեւ բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդճանապարհով: Այսինքն Իրանի հետ սահմանն էլ է փակ, չունենք Իրանի հետ բեռնատար հաղորդակցություն: Այլընտրանքային ճանապարհը, որ կառուցել են, դրանով չեն կարող անցնել մեծ բեռնատարները, հատկապեց կցորդիչով, նաեւ ավտոբուսները: Այսինքն մենք Իրանի հետ չենք ունենա լուրջ առեւտրատնտեսական կապեր այնքան, մինչեւ կկառուցենք Սիսիան-Բարգուշատ-Քաջարան-Լիճք ճանապարհը, որտեղ պետք է լինի 9 թունել, 18 կամուրջ»,-ընդգծեց նա:

Բագրատյանը նշեց, որ չինացիները խոստանում էին այդ ճանապարհը կառուցել 48 ամսում, սակայն այն պետք է լիներ վճարովի, ասենք բեռնատարների համար 40 դոլար, մարդատարների համար՝ 20 դոլար. «Բայց բենզինի տնտեսումն ավելի մեծ է, քան այդ 40 դոլարը: Նոր ճանապարհով Սիսիանից Լիճք կազմում էր ընդամենը 95 կմ»:

Նախկին վարչապետի խոսքով ինքը բազմաթիվ քննարկումներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ այս հարցով, սակայն մասնավորապես, Կարեն Կարապետյանը չի գիտակցել այդ ծրագրի մակրոտնտեսական նշանակությունը. «Հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, 2018-ի մայիսի վերջին ինձ ասաց՝ խնդրում եմ, էնպես արա, չինացիներին ձեռքներից բաց չթողնենք: Բայց շուտով այդ ամենին խառնվեց Տիգրան Ավինյանը: Երեւի նա ինչ-որ մեկից հանձնարարություն ուներ ձախողել բոլոր նախագծերը չինացիների հետ: Մենք էդ մարդկանց հրավիրեցինք, Տիգրան Ավինյանն ասաց՝ ես ձեզ կպատասխանեմ, մինչեւ հիմա պատասխանում է»:

Հայաստան Հրանտ Բագրատյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին