f

Անկախ

Ներկա պայմաններում Ձեր անգործությունը հղի է ծանր հետևանքներով, հետևաբար, կոչ եմ անում հրավիրել արտահերթ նիստ, կայացնել անհրաժեշտ որոշումներ և ինքնալուծարվել


Ծիծեռնաքարի/Ղզըլթափայի հատվածում մարտական գործողությունները տեղի էին ունենում Սիսիան համայնքի բնակավայրերի անմիջական հարևանությամբ, ավելին՝ հրետակոծության ձայները պարզորոշ լսելի էին նաև քաղաքում:

Նորմալ, բանական համայնքային իշխանության, ավագանու առկայության պայմաններում պետք է ականատես լինեինք որոշակի անհետաձգերի քայլերի, հրատապ կարգով որոշումների ընդունման: Բնականաբար, այդպիսիք չկան ու չեն էլ լինելու, քանի որ ինչպես հայասստանյան համայնքների մեծ մասում Սիսիանում ևս կառավարման կամ տեղական ինքնակառավարման գործառույթն իրականացնողների գերակշիռ մեծամասնությունը չունեն կառավարչական ինտելեկտ:

Վստահ եմ, կարդում են, ուրեմն ի՞նչ է պետք անել: Գործող ավագանին ինքնալուծարման որոշում ընդունելուց առաջ հրատապ կարգով պետք է արտահերթ նիստում հաստատի Սիսիան համայնքի մոբիլիզացիոն պլանը 2022 թվականի համար, եթե դժվարանան նախագծի մշակման աշխատանքներում, պատրաստ ենք մասնագիտական օժանդակություն ցուցաբերել ընդհուպ հաստատման ենթակա փաստաթղթի պատրաստում: Համայնքապետարանում պետք է ձևավորել Մոբիլիզացիոն աշխատանքի բաժին համայնքի ղեկավարի տեղակալի անմիջական, ուղղակի համակարգման ներքո: Բնականաբար, անհրաժեշտ են համապատասխան կադրային որոշումների ընդունում տարիներ շարունակ դիտարկվող և հիմա էլ շարունակվող թայֆաբազական տրամաբանությունից դուրս: Կան բազմաթիվ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել, այդ թվում՝ համայնքի բանկավայրերում քաղպաշտպանության համակարգի ենթակառուցվածքների նորոգում, բարեկարգում, նյութա-տեխնիկական ապահովում, և այլն:

Դիմում եմ համայնքի ավագանու անդամներին, ներկա պայմաններում Ձեր անգործությունը հղի է ծանր հետևանքներով, հետևաբար, կոչ եմ անում հրավիրել արտահերթ նիստ, կայացնել անհրաժեշտ որոշումներ և ինքնալուծարվել:

Դիմում եմ իմ համերկրացիներին, հուսով եմ, գոնե հիմա եթե ոչ բոլորի, ապա շատերիդ համար հասկանալի ու տեսանելի է, որ առաջիկա տեսանելի ապագան ապրելու ենք փաստացի պատերազմական ժամանակի տրամաբանության մեջ և պայմաններում: Ուզում եմ հավատալ, որ յուրաքանչյուրիդ համար մեր հայրենիքի, մեր համայնքի, մեր երեխաների պաշտպանությունը իսկապես առաջնահերթություն է ու գերակայություն: Խնդրում եմ, մի վերջին անգամ գոնե հիմա լրջացեք ու գիտակցեք մեզ սպառնացող իրական վտանգը:

Չեմ ուզում ոչ մեկին մեղադրել տարիներ շարունակ փաստացի անգործունակ իշխանություններ ընտրելու համար, ինչի պատճառով ներկա հանգրվանին հասել ենք մեր բնակչության պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության կամ քայքայվածության վիճակով, հիմա դրա ժամանակ չէ, պետք է, կարող ենք ու պարտավոր ենք շտկել սխալները:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Սիսիան Ադրբեջանի ԶՈւ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին