Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով՝ Մարիամ Մելքումյանը նշանակվել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնում։
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը երեկ հայտարարել էր, որ ավարտում է արդարադատության նախարարությունում աշխատանքը, սակայն չի նշել, թե մոտ 10 տարի աշխատելուց հետո ինչու է հեռանում նախարարությունից:
Ավելի վաղ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ խոսնակ է նշանակվելու նախարարին և ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «Shabat.am» կայքի խմբագիր Մարիամ Մելքումյանը։