f

Անկախ

Հայաստանի լոնդոնամետ ղեկավարությունը կկորցնի Սյունիքը. Վլադիմիր Լեպյոխին


Թուրքիան և Ադրբեջանը կանգ չեն առնի Նախիջևանի միջանցքի համար պայքարում, նոյեմբերի 17-ին VERELQ հայկական պարբերականի հետ զրույցում հայտնել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: Նրա խոսքով՝  Ռուսաստանի ձեռքերը կապված են, քանի որ չի կարող տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության շահերի օգտին որոշում ընդունել, եթե հանրապետության ղեկավարությունն արևմտամետ քաղաքականություն է վարում:

«Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ մասշտաբային պատերազմի հավանականությունը երեք ուղղությամբ (Ղարաբաղը վերադարձնելու համար, 1992-1994 թթ. կորցրած տարածքները վերադարձնելու համար և Նախիջևանի միջանցքի համար) կտրուկ մեծացավ 2018 թ. գարնանը, երբ Հայաստանի իշխանությունը զավթեցին արևմտամետ ուժերը: Այնուհետև այդ ուժերը նորանոր նախադրյալներ էին ստեղծում, որպեսզի Ադրբեջանը սկսեր ռևանշիստական պատերազմը: Եվ ներկայիս պայմաններում Բաքուն (թուրքիայի աջակցությամբ) ամեն ինչ կանի, որպեսզի լիովին լուծի առաջադրված խնդիրները: Թուրքիայի համար նույնպես ձեռնտու է ուղիղ ելքը Բաքու և Կասպից ծով: Եվ երկու պետությունները կանգ չեն առնի նշված երրորդ խնդիրը լուծելիս»,- ընդգծել է նա:

Ռուս քաղաքագետը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից գրել է ռուսական և հայկական մամուլում, որ Հայաստանի Հանրապետության արևմտամետ ղեկավարությունը երկիրը տանում է փակուղի և ունակ չէ  առանց Ռուսաստանի հետ միության դիմակայելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային, որ Հայաստանի հակառակորդները կանգ չեն առնի, քանի դեռ չեն լուծել տարածքների վերադարձի հարցը, և գլխավորը՝ Նախիջևանի միջանցքի նվաճման հարցը, որ Ռուսաստանի ձեռքերը կապված են, քանի որ չի կարող տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության շահերի օգտին որոշում ընդունել նախևառաջ այն պատճառով, որ բուն հանրապետության ղեկավարությունը արևմտամետ քաղաքականություն է վարում:

«Ես բազմիցս եմ ասել, որ ռուսական ղեկավարությունը սխալ է գործել՝ պատերազմի երկրորդ իսկ օրը իր զորքերը չմտցնելով Իրանի հետ սահման և Զանգեզուր, առաջնորդվելով իր գործողությունների լեգիտիմության ապահովման նկատառումներով, այլ ոչ թե տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ազգային շահերով»,- ասել է նա:

Ռուսական խաղաղպահներին Արցախ մտցնելուց և եռակողմ համաձայնությունը ստորագրելուց հետո, շարունակում է Լեպյոխինը, ակնհայտ էր, որ իրավիճակը փրկելու (գոնե Հայաստանի տարածքներ Ադրբեջանի սողացող ներխուժումը կանխելու) համար անհրաժեշտ է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նոր ռազմական դաշինք, բայց այդ դաշինքն առ այսօր չի ստեղծվել, որոշակի պայմանագիր չի ստորագրվել:

«Երևանի արևմտամետ քաղաքական կողմնորոշումը պահպանվում է, Հայաստանի ղեկավարությունն առաջվա պես մտադիր չէ պաշտպանել Արցախը և Արցախում լիարժեք չի համագործակցում ռուսական զինվորականների հետ: Համապատասխանաբար, ռուսական ղեկավարությունն առաջվա պես լիովին չի գիտակցում իր ազգային շահերն այդ տարածաշրջանում՝ սխալմամբ փորձելով հանդարտեցնել Երևանին և Բաքվին, ինչը հնարավոր չէ»,- նշել է նա:

Ի՞նչ անել այս իրավիճակում: Վլադիմիր Լեպյոխինի կարծիքով՝ խնդրի լուծման, այսինքն՝ Նախիջևանի միջանցքի տարածքի վրա Ադրբեջանի հետագա հարձակումների կանխման միակ երաշխիքը ներկայիս հայկական ղեկավարության քաղաքական կուրսի փոխարինումն է կոշտ ռուսաստանյան կողմնորոշմամբ, որից հետո և որի շնորհիվ Երևանը կարող է Ռուսաստանին դրդել առավել վճռական գործողությունների տարածաշրջանում ի շահ Հայաստանի: Միայն այդ դեպքում, վստահ է նա, Ռուսաստանի Դաշնությունը կարող է տեր դառնալ այն ուժերին, որոնք ստիպված կլինեն կանգնեցնել ագրեսորներին Հարավային Կովկասում:

«Ներկայումս Ռուսաստանի ղեկավարությունում առաջվա պես շատ են այն մարդիկ, որոնք հարց են տալիս, թե ինչու պիտի Մոսկվան Արցախում խաղաղապահ ջանքերից անցնի ուղղակի ռազմական դիմակայության Ադրբեջանին (դրան հետևող ռուս զինվորների անխուսափելի զոհերով, պատերազմի մեջ Ռուսաստանին ներքաշելով ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դեմ), եթե, նախ, Հայաստանի ներկայիս սորոսամետ և լոնդոնամետ ղեկավարությունն ինքը չի ցանկանում պաշտպանել հայկական ազգային շահերը, երկրորդ՝ սահմանափակվում է ՌԴ-ի հետ միայն տնտեսական համագործակցությամբ՝ ամեն կերպ արգելափակելով Հայաստանում հայ ռուսամետ քաղաքական ուժերին, ռուսամետ ԶԼՄ-ները և այլն: Երևանում ներկայիս իշխանությամբ և նրա վարած ուղղությամբ՝ արևմտյան արժեքներով ու արևմտյան քաղաքական գործիչների փողերով, Հայաստանը դատապարտված է, ի լրումն մի տարի առաջ կորցրածին, առնվազն Սյունիքի մի հատվածը կորցնելուն»,- ամփոփում է զրուցակիցը:  

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան Վլադիմիր Լեպյոխին

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին