f

Անկախ

Տեղեկություն ունենք՝ քրգործեր են հարուցվել զինվորների նկատմամբ, որովհետև կրակել են դեպի իրենց եկող թշնամուն․ Նազարյան


Ադրբեջանը և Թուրքիան տարբեր կերպ շարունակելու են ճնշումները, որովհետև գտել են թույլ տեղը, այսինքն՝ Հայաստանի գործող ղեկավարներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Հիմնական պատճառը, որ մենք մինչև հիմա պատերազմի և պարտությունների մեջ ենք, թիվ 1 պատասխանատուն է, որը նոյեմբերի 9-ից հետո պատասխանատվություն չունեցավ հրաժարական տալու, այսօր էլ չունի, որովհետև նա առաջնորդվում է միայն իր անձնական անվտանգության շահով՝ եթե ես հրաժարական տամ, ինձ հետ ի՞նչ է լինելու։ Քանի դեռ ինքը նստած է այդ աթոռին, Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակելու են նույն ճնշումները։  Թուրքիան ունի մեծ լրտեսական ցանց և շատ լավ հասկանում է, որ ամեն այսպիսի հարձակումից հետո դատարկվում է և Սյունիքը և Հայաստանը։ Ակնհայտ է, որ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը չի ավարտվել և որ Ադրբեջանն եւ Թուրքիան իրենց խնդիրները դեռ չեն ավարտել։ Նոյեմբերի 16-ի եղածը չէր լինելու, եթե գործող վարչախումբը հասկանար, որ այդ մեծ ողբերգությունից հետո մենք պետք է մեր երկրի դեմքը փոխենք, հնարավորություն տայինք նոր մարդկանց և երկրին հնարավորություն տային աշխարհին ներկայանալու այլ ձևով»,- նշեց նա։

Գեղամ Նազարյանի խոսքով՝ այն, որ դիրքում կանգնած զինվորը գերի է ընկնում, այս վարչախմբի պատասխանատվությունն է։

«Սեպտեմբերի 27-ից հետո մենք գործ ունենք անմարդկային պատերազմի հետ։ Գործ ունենք մի հակառակորդի հետ, որը չի հարգում ոչ իր զոհերին, ոչ էլ հակառակորդի։ Այս վարչախմբի պարագլուխը նոյեմբերի 9-ից ասում է՝ ինձ ժամանակ տվեք։ Անցել է մեկ տարի, ինչո՞ւ նորմալ կահավորված չեն մեր դիրքերը, ինչո՞ւ այնպիսի զինանոց չունեին, որ կարողանային կանխարգելել այդպիսի հարձակումները։ Փաստ է, որ բեռնատարներով մեր դիրքեր շարժվող ուժերին հանձնվում ենք գերի, բազմաթիվ հարցեր առաջացնող խնդիր է։ Գերի հանձնվելը հեշտ բան չէ։ Զինված մարդն ինչպե՞ս կարող է գերի հանձնվել այդ դեպքերում։ Ես տղաներին չեմ մեղադրում, որովհետև մենք չգիտենք, թե նրանք ինչ հրամաններ ունեն այս կամ այն դեպքերում։ Մենք տեղեկություններ ունենք, ծնողները դիմում են մեզ, որ այս պահին ունենք զինվորներ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որովհետև կրակել են դեպի իրենց եկող թշնամու դեմ։ Սա փակ ինֆորմացիա է, քանի որ սա ճշտելը շատ դժվար է, բայց հենց այնպես ես չեմ ստանում այդքան տեղեկություն»,- ընդգծեց Գեղամ Նազարյանը։

Հայաստան Գեղամ Նազարյան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին