f

Անկախ

Մանվել Փարամազյանը շարունակում է մնալ Քաջարանի համայնքապետ․ վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը


Հենց նոր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, որոշում կայացրեց մերժել դատախազության բողոքը, որով պահանջվում էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները։ Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ համայնքի ղեկավար։ Այս մասին հայտարարություն եձն տարածել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող հետապնդումների քաղաքական բնույթը հիմնավորող հերթական հետաքրքրական հանգամանքը ի հայտ եկավ նաև վերաքննիչ դատարանում հարցի քննարկման ընթացքում։ Դատախազը դատարանին ներկայացնելու համար բերել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ.Սանոսյանի գրությունը, ըստ որի Մանվել Փարամազյանն իբր խոչընդոտում է Քաջարանի համայնքապետարանի բնականոն աշխատանքները, ինչը դրսևորվում է նրանով, թե նա չի ընդունում իր տեղակալի հրաժարականի դիմումը, որպեսզի կառավարությունը հնարավորություն ստանա համայնքի ղեկավար նշանակել իր ցանկացած պաշտոնակատարին...

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ներկայացված գրությունը որևէ աղերս չունի համայնքի ղեկավարի պաշտոնավարումը կասեցնելու օրենսդրական կարգավորումների հետ, մեռանանք, որ համայնքի ղեկավարի տեղակալի աշխատանքից ազատման դիմում գոյություն չունի, նման դիմում համայնքի ղեկավարին չի ներկայացվել, իսկ ապօրինի կալանքից ազատ արձակված տեղակալը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, փաստ է, որ իշխանություններն արդեն չեն էլ փորձում որևէ կերպ քողարկել թե՛ հետապնդման քաղաքական բնույթը, թե՛ այդ հետապնդման իրական նպատակը։

Հիշեցնենք նաև, որ դեռևս ընդհանուր իրավասության դատարանում, Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու միջնորդության քննարկմանը նախորդել էր նույն նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե համայնքի ղեկավարի պաշտոնավարման կասեցումն անհրաժեշտ է պաշտոնակատար նշանակելու համար»։

Մանվել Փարամազյան Քաջարան Վերաքննիչ քրեական դատարան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին