Ադրբեջանցի զինծառայողների վրա նռնակ է նետել Շուշիի մոտ սպանված հայ երիտասարդի եղբայրը. Times.am
Արցախում «Հայլուրի» աղբյուրը, ըստ էության, հաստատել է Times.am-ի տեղեկությունը, որ այսօր առավոտյան նոր միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքից ներքև գտնվող անցակետում։
Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։
Վիրավորների և զոհերի մասին տեղեկություն չկա:
Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր։
Ավելի ուշ, ըստ մեր աղբյուրների, Ստեփանակերտ- Բերձոր ճանապարհը բացվել է: