«Ապարանում առաջադրվել է երկու ուժ․ ՔՊ-ն առաջադրել է երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական, «Ապարան գրուպի» տեր Էդգար Փարվանյանին, որի մրցակիցը գործող համայնքապետ, «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանն է։ Նա առաջադրվել է «Եղիազարյան դաշինքով», որի կազմում են Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» ու «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։ Սակայն Եղիազարյանը և երկրորդ համարն անկուսակցականներ են, և նրանց աջակցում են տեղի ընդդիմադիրները, ուստի, ընտրության արդյունքներից կախված, կարող է հրաժարվեն իշխանամերձ ուժերի հետ համագործակցությունից»,- գրում է թերթը։