f

Անկախ

Չի՞ կարող այնպես ստացվել, որ մի օր արթնանանք լեթարգիան քնից, և հայտնաբերենք, որ այլևս «ազգային փոքրամասնություն» ենք մեր երկրում


Վարդուհի ջան, ողջո՛ւյն։ Մի հատ ստատուս եմ գրել, մեսենջերով չստացվեց կիսվել, եթե հարմար է, կարո՞ղ եք դնել Ձեր կայքում։ Յո՞ երթաս, ինքնապաշտպանության բնազդը կորցրած հայ ժողովո՛ւրդ... Զայրանում ենք, որ թուրք լրագրողը Հյուսիսային պողոտայում ազատ ու անարգել հարցազրույց է անում ինքնապաշտպանության բնազդը կորցրած անցորդներից (զարմանալու ընդունակությունը վաղուց ենք կորցրել)... Բայց եթե սա` ներսում չաքուջով վարչապետ, դրսում` բմբլահան «խաղաղության աղունիկ» դարձած էս փորձանքը մնաց իր աթոռին կպած, պատրաստ եղեք Երևանի սրտում և պրեստիժային այլ հատվածներում ընդունելու թուրք «քիրվաների» բազմանդամ ընտանիքներին, որ ժամանակին հանգամանքների բերումով մաքրվեցին մեր երկրից, և հիմա ընդամենը հրահանգի են սպասում Հայաստանը «վերաբնակեցնելու» համար... Չե՞ք նկատել` մայրաքաղաքի բնակֆոնդն ի՜նչ «փութաջանորեն» է նախապատրաստվում էդ «պատմական» հանգրվանին։ Չե՞ք մտածել` ինչո՞վ է պայմանավորված, ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում բնակարանաշինական էս բումը` այսուայնտեղ սնկի պես բուսնող բազմաբնակարան շենքերի շինարարությունը, որից ուղղակի տեղ ու դադար չկա... Սա` այն դեպքում, երբ, հատկապես 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ներքին պահանջարկն անշարժ գույքի շուկայում հասել է պատմական մինիմումին, «աննախադեպ» գնաճի պայմաններում մարդիկ հազիվ գոյատևման հարց են լուծում, արտագաղթը հասել է «աննախադեպ» չափերի` ով կարողանում է, «վեշերն» առնում, փախչում է երկրից, ներգաղթ ինչպես չկար, այնպես էլ չի երևում (չհաշված հնդիկներին, արաբներին, թխամորթ այլ միգրանտների, որոնց թիվը հարաճուն տեմպերով ավելանում է)։ Ո՞ւմ համար են կառուցվում այդ բարձրահարկերը, ներդրողներն ովքե՞ր են։ Արդյոք, թուրքական կապիտալը չի կանգնած դրանց հետևում, և արդյոք, սրա վերջը Երևանի (առայժմ` Երևանի) «բաթումիզացիան» չէ՞։ Չի՞ կարող այնպես ստացվել, որ մի օր արթնանանք լեթարգիան քնից, և հայտնաբերենք, որ այլևս «ազգային փոքրամասնություն» ենք մեր երկրում` վտանգ չենք ներկայացնում մեր ոխերիմ «հարևանների» համար. 2050 թ. Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու, Հայաստանը «ոչ միայն հայերի հայրենիքը» դարձնելու պրոյեկտը կյանքի է կոչվել, բայց` թուրքերի ու ադրբեջանցիների, մի քիչ էլ` հնդիկների և արաբների հաշվին։ 1 մեկնաբանություն

Լիլիթ Պողոսյան

Լիլիթ Պողոսյան Ադրբեջան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին