f

Անկախ

Գորիս-Կապան ճանապարհը հետ կբերենք, եթե երկրում հաստատվեն ՀՀ-ի շահն սպասարկող իշխանություններ․ Գեղամ Նազարյան


Այժմ մեզ արդեն ծաղրում են ոչ միայն Ադրբեջանում, այլև ամբողջ աշխարհում, և այդ ամենի պատճառը գործող վարչախումբն է, որը քաղցկեղի նման կպավ մեր երկրին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման հարցով հրատապ քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Հիմա եթե Գուգլին խնդրենք, որ հուշի, թե ինչպես Երեւանի պետք է հասնել Ճակատեն, ինքը ցույց է տալիս, որ դուք պետք է հասնեք 8 ժամ 42 րոպեով՝ կտրելով 451 կմ ճանապարհ, անցնելով ամբողջ Սյունիքը, հասնելով Քաջարան, այնտեղից Ագարակ, Մեղրի  եւ նոր միայն հասնել Ճակատեն: Ադրբեջանը աշխատում է միջազգային կռույցների, նաեւ Գուգլի հետ»,-ասաց նա:

Գեղամ Նազարյան ընդգծեց՝ Գորիս-Կապան ճանապարհի որևէ հատված անգամ խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում չէ, հակառակ դեպքում` այդպես չէր կառուցվի, ճանապարհը հատուկ կառուցվել է այնպես, որ լինի ՀՀ տարածքում:

«Եթե նույնիսկ Գորիս-Կապան ճանապարհի «իքս» կիլոմետրը Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան սահմանով ադրբեջանական հանրապետության տարածքում է, ապա միջնորդներով և նույնիսկ առանց միջնորդների հնարավոր էր այդ ճանապարհը ամբողջապես պահել մեր հսկողության տակ։ Սա ուղղակի բացթողում չէ, շատ ավելի խորը խնդիր է, մեծ է դավաճանությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ճանապարհը որևէ ադրբեջանական գյուղ այլ ադրբեջանական գյուղի չի կապում։

«Այդ ճանապարհն իրենց որևէ կերպ պետք չէ։ Ադրբեջանի համար այդ ճանապարհն իրականում ոչինչ է, բայց ունի մի կարևոր նշանակություն՝ այդ ճանապարհով Իրանը կապվում է Հայաստանին, Վրաստանին, Ռուսաստանին»,-ընդգծեց Նազարյանը:

Նա նշեց՝ այդ ճանապարհը մենք անկասկած հետ ենք բերելու, որովհետև միջազգային բոլոր նորմերով այնտեղ ադրբեջանցիների գտնվելը հակաօրինական է. «Միջազգային որևէ կառույց մեզ չի կարող այս հարցում մենակ թողնել, եթե հարկե մի գլխավոր խնդիր լուծվի՝ այստեղ հաստատվեն Հայաստանի և հայ ժողովրդի շահն սպասարկող իշխանություններ»,-հայտարարեց Նազարյանը։

Վերջինիս խոսքով՝ այլընտրանքային ճանապարհն էլ, անվտանգությունից ելնելով, պետք է փակվի ձմռանը, որովհետև ուղղորդել այդ ճանապարհով ձմռանը երթևեկել՝ ուղղորդել է դեպի մահ։

Նազարյանը հայտարարեց նաև, որ Ադրբեջանն անգամ Google-ի հետ է աշխատում, և դրա քատեզների համաձայն՝ օրինակ՝ Ճակատեն հասնելու համար պետք է շրջանցել Գորիս-Կապան ավտոճանապարհը։

«Մեր կողմից որևէ մեկն այդ հարցը չի լուծում, որովհետև այս երկրի վարչախումբը իր առաջնորդով հետապնդում է մի նպատակ՝ սպասարկել ադրբեջանական պետության շահերը»,-նշեց նա։

Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում հրատապ աշխատանքային քննարկում՝ ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:

Նիստին ներկա չեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորները, Կառավարությունից ևս որևէ մեկը չի ներկայացել:

Գեղամ Նազարյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին