Բաքվում և Երևանում երաժշտական ճաշակները համընկնում են։ Bozkurtlar կամ ավելի հայտնի գորշ գայլերին գովերգող երգը իսկական հիթ է դարձել Երևանում, և առաջացրել թշնամիների ծաղրը։
Ինչպե՞ս կարող են ոմանք իրենց մեքենաներում բարձր ձայնով միացնել ադրբեջանական էլիտար Յաշմա 52 զորախմբին մեծարող երգը, երբ այն փաստացի նվիրված է Արցախյան երկրորդ պատերազմում հայերի հանդեպ իրականացված վայրագություններին։
Ինչպես երգում է անընդհատ կրկնվում, Волки мы в ночных лесах, Нагоняем на всех страх, Мы свое идем забирать։ Համատարած տգիտության և անտարբերության շնորհիվ նրանց ի վերջո կհաջողվի հասնել ուզածին։