f

Անկախ

Հայ դատի հանձնախումբն ամեն ինչ անելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար


Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների առաջիկա օրակարագում ոչ միայն լինելու է Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առաջ մղումը, այլ այդ հարցը Լորդերի պալատի օրակարգային դարձնելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչման օրնագիծը Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց որևէ սակարկության ու ընդդիմության: Երկրորդ ընթեցրմամբ քննարկումը սպասվում է 2022 թվականի մարտին: Մենք ամեն ինչ անելու ենք մեր աջակիցների թիվն ավելացնելու և այս հարցը նաև Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար: Մենք հիմա նախնական փուլում ենք, կարևորն՝  ի վերջո պետական քաղաքականության վրա ազդելն է»,-ասաց հանձնախմբի նախագահը:

Ըստ Անետ Մոսկոֆյանի՝ Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը շատ կարևոր քայլ է: Առաջին անգամ է, որ Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության հարցն այս մակարդակի է բարձրացվել: Հայ դատի հանձնախմբի նախագահն ընդգծեց հայ համայնքի համախմբված աշխատանքը: Հետևողական աշխատանքի արդյունքում ժամանակի ընթացքում ընդլայնվել է համակիրների շրջանակը, հայ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար նամակներով դիմել են իրենց պատգամավորներին՝ հանդես գալով համապատասխան կոչերով:

«Մենք այս աշխատանքներում Ցեղասպանությունը միայն պատմական իմաստով չենք դիտարկում: Ընդգծվում է, որ ցեղասպանության չճանաչումն առիթ է տալիս, որ նորից վտանգի մեջ լինի հայ ժողովուրդը, ինչպես որ տեսանք արցախյան վերջին պատերազմի ժամանակ»,-ասաց Անետ Մոսկոֆյանը:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նոյեմբերի 10-ին առաջին ըներցմամբ ընդունվել  է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։

Հայ դատի գրասենյակ Մեծ Բրիտանիա Հայոց ցեղասպանության ճանաչում Լորդերի պալատ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին