f

Անկախ

«Խաղաղության դարաշրջանի» մասին նիկոլական ցնդաբանությանը ցանկացած երկարականջավորի համար պարզ ձևով արձագանքեց Ալիևը


Երբ չափից շատ ասելիք կա... լռում ես: Այդպես էլ է լինում: Երեկ, նոյեմբերի 9-ին, որ հողատու-կապիտուլյանտի ձեռամբ այլևս սևով թաթախված օր է ինձ համար, ադպես եղավ:

Բայց իսկապես շատ բան կար ասելու, թե՛ մեկ տարի առաջ, այս օրերին կատարվածի, թե՛ «Հայաստան» դաշինքի նախօրեի հանրահավաքի, թե՛ անպատժելիությունից օբյեկտիվորեն է՛լ ավելի ցինիկացած ու անպատկառացած «բունկերի մատերիալի» երկար ու դատարկ հարցազրույցի վերաբերյալ: Թերևս վերջից սկսեմ:

Որո՞նք էին դրա լոլոյաբովանդակ շատախոսության շեշտադրումները: Մեկը «խաղաղության դարաշրջանի» մասին նիկոլամիտ ճամարտակությունն է: Բացարձակապես դժվար չէ քողազերծել «խաղաղության դարաշրջանի» այդ դատարկաբանությունը և ցույց տալ դրա ոչնչացնող բնույթը: Ցույց տալ այնպես, որ նույնիսկ նիկոլական կռապաշտների կուրացած գիտակցությանը հասնի, եթե իհարկե, այնտեղ հասնելու բան մնացել է:

Սակայն «զրոյական կետի» ու «ոչնչիզմի» եղկելի դատարկախոսին շատ ավելի արագ ու ցցուն պատասխանեց նրա սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր, Նիկոլի «յոլդաշ-կարդաշ», հայակեր ու պատերազմի հանցագործ Իլհամ Ալիևը:

Ու խոսքն այս դեպքում ալիևյան հոխորտանքների հերթական ժայթքման մասին չէ, թեպետ մի հատկանշական դրվագ, այնուամենայնիվ, արժեր ընդգծել:

Տեսե՛ք, հայ մնացած հայերիս «ռևանշիստ» են պիտակում մեկ Ալեն Սիմոնյաննն ու ալենսիմոնյանակերպները, մեկ էլ, ինչը բնութագրական է՝ Ալիևը: Այնպես որ, նիկոլականների ով կամ ինչ լինելում հավաստիանալու համար ԴՆԹ անալիզ պետք չէ, այն գլխից էլ պարզ էր, թե ովքե՛ր են 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում բերվել իշխանության: Նրանց երեք ու կես տարվա գործունեության հայակործեն, պետականակործան, երկրաքանդ հետևանքներն ակնհայտ են: Չշեղվեմ:

«Խաղաղության դարաշրջանի» մասին նիկոլական ցնդաբանությանը, կրկնեմ, ամենից ցայտուն և նույնիսկ «ապագակաապագա»-ի եզության մեջ ընկղմված ցանկացած երկարականջավորի համար պարզ ձևով արձագանքեց Ալիևը: Էլի կրկնեմ, խոսքը նրա մասին չէ, թե ինչ խոսեց այդ բեղավոր ստահակը: Խոսքն այն մասին է, որ նիկոլական «խաղաղության դարաշրջանի» նեխահոտ քողը պատռվեց Նիկոլի հարցազրույցից ընդամենը ժամեր անց: Պատռվեց նրանով, որ Նիկոլի կողմից իր սիրելի թուրքերին նվիրած Շուշիից մի թուրք իջավ գրագծի վրա աշխատող հայերի մոտ և ատրճանակից գնդակահարեց հայ մարդկանց...

Սա՛ է Նիկոլի ասած «խաղաղության դարաշրջանի» ամբողջ բովանդակությունը: Ու բոլոր նրանք, ովքեր ուզում կամ երազում են թուրքի հետ խաղաղ ապրել, ովքեր թեկուզ մեկ միկրոնի չափ վստահում են Նիկոլի նման բախտախնդիր-դատարկախոսի ասած «խաղաղության դարաշրջանին», դրանով արդեն ընդունում են, որ հենց իրենց տան շեմին հենց վաղը թուրքերը իրավունք ունեն իրեն կախել, իր կնոջն ու աղջկան բռնաբարել, հետո էլ, վերջում էլ «խաղաղասիրաբար» չայ խմել...

...Մեկ տարի առաջ, նոյեմբերի 9-ի երեկոյան (կարծեմ ժամը 18-ի կողմերն էր) Նիկոլը ֆեյսում գրեց, թե՝ «Շուշիի մատույցներում (թե Շուշիի համար) մարտերը շարունակվում են), մինչդեռ ինքն այդ պահին թուրքերի և ռուսների հետ արդեն ստորագրում էր Արցախի ու Հայաստանի ոչնչացման մասին «եռակողմ հայտարարությունը» կամ կապիտուլյացիան:

Մեկ տարի առաջ, նոյեմբերի 10-ի առավոտյան Հայաստանում իշխանությունը գետնին ընկած էր, Նիկոլը՝ ինչ-որ բունկերում պաստպարված, որտեղից անհավասարակշիռ (ինչպես միշտ) ելույթներ էր ունենում, երկրի ներսում միմյանց կոտորելու կոչեր էր անում, իր զոմբիներին հրահրում էր՝ սպանել ոչ նիկոլականներին և այլն և այլն:

Բայց ոչ ոք չցանկացավ վերցնել ՀՀ՝ գետնին ընկած իշխանությունը, ինչ, իհարկե, իր բացատրություններն էլ ունի, սակայն հիմա դրա մասին չէ խոսքը:

Խոսքն այն մասին է, որ մնալով անպատիժ, Նիկոլը, իր ստերով, կեղծավորությամբ, իր սերմանած անասնական ատելությամբ, իր թրքաբարո մենթերով ու է՛լ ավելի ողորմելի մանկլավիկներով, ավելի ու ավելի անպատկառացավ (բնականաբար):

Այդպես է. անպատժելիությունը ոչ միայն ծնում է նոր ու ավելի ահավոր ոճիրներ, այլև ավելի է լկտիացնում ոճրագործներին:

Ուզո՞ւմ եք ապրել եղկանք հարուցող այս իրականության մեջ, ձե՛ր նկարագրի ու տեսակի հարցն է: Ես չեմ ուզում:

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին