f

Անկախ

Հայաստանում կհարկվեն օտարերկրյա կազմակերպությունների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները


Հայաստանում կհարկվեն օտարերկրյա կազմակերպությունների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Խոսքը, մասնավորապես, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասին է, որոնք չունեն մշտական ​​ներկայացուցչություն Հայաստանում: Այդ նախաձեռնության նպատակն է ապահովել պետբյուջեում պատշաճ ստացումները։ Ընդ որում, ֆիզիկական անձանց կյանքում ոչինչ չի փոխվի։ Դա նրանց վրա չի անդրադառնա։ Խոսքը ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ԱԱՀ հաշվարկման մասին է։ Տվյալ օրինագիծը չի անդրադառնում համացանցի միջոցով առեւտրի վրա»,-պարզաբանեց Բադասյանը։ Նա նաեւ նշեց, որ տվյալ ձեւաչափն արդեն մի քանի տարի կիրառվում է, օրինակ, Ռուսաստանում։

«Խոշոր ընկերությունները կամավոր վճարում են այդ գումարները։ Վրաստանում նույնպես գործընթացը իրականացման փուլում է»,-ասաց Բադասյանը։ Որոշելու համար, թե արդյոք այս կամ այն ծառայությունը մատուցվում է Հայաստանում, ընտրվել են չորս չափանիշներ՝ ստացողի պաշտոնական հասցեն, նրա բանկային հաշվի գրանցման երկիրը, ինչպես նաեւ հեռախոսահամարի եւ IP-հասցեի պատկանելությունը տվյալ երկրին: Այս ընկերությունները Հայաստանում կկարողանան հարկեր վճարել՝ գրանցվելով Պետական ​​եկամուտների կոմիտեի հատուկ պորտալում։ Դրանից հետո եռամսյակային կտրվածքով ԱԱՀ կվճարեն»,-հայտնեց ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով՝ այդ ընկերությունների նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոցներ չկան, սակայն բանակցությունների ընթացքում նրանցից շատերը համաձայնել են գրանցվել եւ հարկ վճարել։      

Արդյունքում խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը։ 

ՊԵԿ Ռուստամ Բադասյան

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին