f

Անկախ

«Այլընտրանքային նախագծեր խումբը» առաջարկ է ներկայացրել պարետատանը


«Այլընտրանքային  նախագծեր խումբը» առաջարկ է ներկայացրել պարետատանը:

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Ամեն  օր  հանրությանը պաշտոնապես տեղեկացվում է  համաճարակի վիճակը Հայաստանում՝ նշելով նոր հիվանդների թիվը։ Դրական գնահատելով պաշտոնական մեկ աղբյուրից տեղեկատվություն տալու քաղաքականությունը, կարծում ենք, որ կա այն ավելի լիարժեք դարձնելու անհրաժեշտություն։ Նոր վարակվածների թվին զուգահեռ՝ հրապարակել նոր թեսթավորվածների քանակը։ Այսինքն՝ հասարակությունը պետք է հստակ իմանա՝ քանի թեսթի արդյունքում են տվյալ օրը ստացվել իքս դրական պատասխանները։ Հակառակ պարագայում տեղեկատվությունն ամբողջական չէ, իսկ պատկերն ընդհանուր վիճակի մասին՝ խիստ աղճատված։

Պայմանական օրինակ. այլ բան է, եթե մեկ օրվա ընթացքում արվել է, ասենք, 100 թեստ և ստացվել է, դարձյալ պայմանական, 50 հիվանդ, և լրիվ այլ բան է, եթե այդ թիվը ստացվել է մի քանի անգամ ավելի մեծ թվով թեսթերի արդյունքում։

Կա նաև երկրորդ պահը, որը դարձյալ կարևոր է՝ իրական միտումները հասկանալու համար։ Ո՞ւմ են թեսթավորում, ո՞ր կոնտինգենտի միջից են հայտնաբերվում օրվա նոր հիվանդները։ Եթե դրանք ամբողջությամբ կամ նույնիսկ մեծամասամբ արդեն մեկուսացվածների շրջանակից է, ապա կա մտավախություն, որ ավելի մեծ հանրության շրջանում իրավիճակի իրական պատկեր չունենք։

Եվ վերջինը՝ երեկ Ադրբեջանը հայտարարեց, որ Ռուսաստանից ստացել է մեծ քանակի թեսթավորման համակարգեր։ Կարծում ենք՝ Հայաստանի իշխանությունները պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ նմանատիպ օժանդակություն ստանալու համար։ Եթե կան տեխնիկական կամ այլ տիպի խնդիրներ, ապա պետք է գործի դնել բոլոր խողովակները։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կարանտինն ու գրագետ մեծաքանակ թեսթավորումը լավ արդյունք են տալիս, իսկ մեկի բացակայությունը էապես թուլացնում է մյուսի արդյունավետությունը»:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին