f

Անկախ

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1616 կուրսային աշխատանքը կարելի է հանգիստ գնահատել անբավարար զուտ արդեն բազմաթիվ լեզվական կոպիտ սխալների պատճառով


Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1616 կուրսային աշխատանքը (հա, ճիշտ ես կարդացել) կարելի է հանգիստ գնահատել անբավարար զուտ արդեն բազմաթիվ լեզվական կոպիտ սխալների պատճառով։ Ընդամենը մի քանի օրինակ․

1․ Էջ 9-րդ․ «Զինված ուժերի քաղաքական չեզոքության սկզբունքից հետևում է, որ դրանք ՊԵՏՔ Է ՉՄԱՍՆԱԿՑԵՆ քաղաքականությանը և քաղաքական պայքարին, ՉՄԻՋԱՄՏԵՆ քաղաքական գործընթացներին, ինչի երաշխիքը դրանց ապաքաղաքականացումն է»:

Ճիշտը․ «․․․ ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ, ․․․ ՄԻՋԱՄՏԵՆ»

2․ էջ 21-րդ․ «Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության տրամաբանական ԲԱՂԴԱՏՄԱՆ արդյունքում կարելի է ստանալ դրա նորմատիվ բովանդակության տարրերը կազմող հետևյալ իրավադրույթները.

ա) զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է,

բ) ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին,

գ) զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»:

Ճիշտը․ ՍԴ-ն «բաղդատել» բառի իմաստը չգիտի ու ակնհայտորեն գործածել է «տրոհել», «բաժանել» իմաստով։ Հարգելի տղաներ ու աղջիկներ, «բաղդատել» նշանակում է ՀԱՄԵՄԱՏԵԼ։ Այս բառը մենք բազմիցս հանդիպել ենք դեռևս դպրոցում մաթեմատիկայի դասագրքերում վարժությունների պահանջները կարդալիս։ Օրինակ՝ «Բաղդատել թվերը» ևլն։ Բայց դուք ոչ թե համեմատություն եք կատարել, այլ ուղղակի նորմը բաժանել եք առանձին մասերի։ Հետևաբար, պիտի գրեիք․ «․․․նախադասության տրամաբանական ՏՐՈՀՄԱՆ արդյունքում․․․»։

3․ Էջ 25-րդ․ «Հակառակ տրամաբանությունը կենսական իրավիճակներում, հատկապես՝ պատերազմի ժամանակ կարող է հանգեցնել փաստական և իրավաբանական անհեթեթության այն դեպքերում, երբ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական առումներով փոփոխված ռազմական իրադրությունը հանգեցնի անհամապատասխանության գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնող անձի և իրավիճակից բխող պահանջների ՀԵՏ»:

Ճիշտը․ «հետ» կապի փոխարեն պիտի գործածեիք «ՄԻՋԵՎ» կապը, որովհետև դուք խոսում եք «գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնող անձի» և «իրավիճակից բխող պահանջների» անհամապատասխանության մասին։ Հետևաբար, անհամապատասխանություն կարող է լինել դրանց ՄԻՋԵՎ, ոչ թե դրանց հետ։ Դրանց հետ անհամապատասխանության մասին խոսելու համար պետք է մի երրորդ բան, որն անհամապատասխանություն կունենա այդ երկուսի հետ։ Բայց եթե շատ ավելի խիստ մոտենանք, ապա «հետ» կապն ընդհանրապես այս համատեքստում ավելորդ է, քանի որ «փոփոխված ռազմական իրադրությունը հանգեցնի» այդ մի երրորդ բանի անհամապատասխանության «գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնող անձիՆ և իրավիճակից բխող պահանջներիՆ»։ Ավելի պարզ՝ (ան)համապատասխանություն մի բանԻՆ, այլ ոչ թե մի բանի ՀԵՏ։

Մնացած մանր-մունր կետադրական ու այլ սխալների մասին գրելն ավելորդ է։

Կարճ ասած՝ շատ վատ է։

Գոռ Հովհաննիսյան ՖԲ Գրառում Սահմանադրական դատարան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին