f

Անկախ

ԵԽ Մարդու իրավունքների հարցերով կոմիսարը տարածել է հայտարարություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 44-օրյա պատերազմի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ։


ԵԽ Մարդու իրավունքների հարցերով կոմիսարը տարածել է հայտարարություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 44-օրյա պատերազմի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ։ Հայտարարությունում ԵԽ ՄԻ կոմիսար Դունյա Միյատովիչը ութ հորդոր է ներկայացրել։


Մասնավորապես, նա նշել է, որ կոնֆլիկտի թատերաբեմ դարձած տարածքների հանդեպ հասանելիությունը շարունակում է մնալ չափազանց սահմանափակ այն կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են հումանիտար օգնության տրամադրման կամ մարդու իրավունքների վիճակի դիտարկման իրականացում։ Կոմիսարը նշել է նաեւ, որ այդ կազմակերպությունների համար ստեղծվում են խոչընդոտներ։

Նա գրել է, որ կոնֆլիկտի թատերաբեմ դարձած բոլոր տարածքների հանդեպ հասանելիությունը այդ կազմակերպությունների համար պետք է բացվի առաջնահերթ կերպով եւ դրա համար կոչ է արել բոլոր պատկան մարմիններին մշակել արդյունավետ եւ ճկուն պայմանների հասանելիության ապահովման համար, որը թույլ կտա մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպություններին հասանելի լինել բոլոր նրանց համար, որոնք այդ տարածքներում կարիք ունեն հումանիտար օգնության կամ մարդու իրավունքների պաշտպանության։ Անդրադառնալով ինչեւ 44-օրյա պատերազմի ընթացքում փախստական կամ բռնի տեղահանված դարձած անձանց, ինչպես նաեւ դեռ 90-ականների փախստականներին եւ բռնի տեղահանվածներին, կոմիսարը նշել է, որ նրանց, որոնք բնակվում են Հայաստանում եւ Ադրբեջանում, չի կարելի ուղիղ կամ անուղղակի կերպով հարկադրել վերադառնալ իրենց տները։

Վերադարձը, ըստ Դունյա Միյատովիչի, պետք է լինի կամավոր եւ իրականացվի արժանապատվության պահպանման եւ անվտանգության պայմաններում։ Բացի այդ, վերադարձը պետք է լինի գիտակցված եւ վերադարձողները իրավիճակի մասին պետք է ունենան ճշմարիտ եւ ճշգրիտ տեղեկատվություն։ Կոմիսարը նշել է, որ պատերազմից հետո ռեգիոնում դեռեւս շատ ականներ եւ պայթուցիկ մնացորդներ կան եւ ափսոսանք է հայտնել, որ մարտական գործողությունների ավարտից հետո դեռ մարդիկ, այդ թվում նաեւ քաղաքացիական անձինք, շարունակում են զոհվել կամ լուրջ վիրավորումներ ստանալ ականների պայթյունի հետեւանքով։ Նա կոչ է անում կողմերին համագործակցել եւ մասնակցել տվյալների փոխանակության հարցում, որպեսզի թեթեւացվի ականազերծման գործընթացը։ Նա նաեւ կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին վավերացնել սովորական սպառազինությունների որոշ տեսակների կիրառումը սահմանափակող կամ արգելող Կոնվենցիան, որոնք կարող են չափազանց մեծ վնաս հասցնել, կամ էլ անընտրողական գործողության հանգեցնել։ Կոչ է արվում նաեւ վավերացնել այդ Կոնվենցիային կից արձանագրությունները։

 

Դունյա Միյատովիչ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԽ 44-օրյա պատերազմ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին