f

Անկախ

Քիմիա առարկայից կտրվել է նաև ուսուցիչ, որը ամեն տարի ԵՊԲՀ է ուղարկում 10-ից ավել ուսանողներ. Սոֆյա Հովսեփյան


Անցկացվեց խայտառակ ամոթալի գործընթաց ,որին հաջորդեց խայտառակ ամոթալի վերաբերմունք բոլոր ուսուցիչների նկատմամբ ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման թեմային: 

«Ուսուցիչների կամավոր ատեստավորում...

Ի՞նչ կա թաքնված այս քայլի ներքո, որն այդպես էլ շատերը չնկատեցին ։ 

Վերջին շրջանում ակտիվ քննարկվում էր ուսուցիչների ցածր աշխատավարձը և դրա ամոթալի լինելը և զուգահեռ տարվում կառավարության շռայլությունների հետ։

Բոլորը շատ լավ գիտակցում են, որ կրթության որակը միայն ծրագրի անորակությունից չէ , այլ նաև ցանկացած ծրագրի որակյալ իրացումից է։ Մինչ օրս ուսուցիչների մեծ մասն այն արել են շատ հոգատար և սիրով՝ փորձելով հնարավորության սահմանում կրթել և արժեքներ ստեղծել սերունդների մոտ, սակայն ցանկացած պարագայում միշտ ակնկալել են տարրական հարգանք և վերաբերմունք իրենց նվիրական աշխատանքին։ Հարգանքի բացակայությունը բոլոր ժամանակներում ակնհայտ է եղել, վերաբերմունքը նույնպես, սակայն մարդիկ ակնկալում էին այդ վերաբերմունքի փոփոխություն և ահա եկավ ուսուցչին լռեցնելու մի դավադիր ծրագիր...

Կառավարության յուրաքանչյուր անդամ իրեն իրավունք վերապահեց խոսել կամավոր ատեստավորման մասին ,սակայն որևէ մեկը չհետաքրքրվեց , թե դա ի՞նչ և ինչե՞ս է իրականացվելու։ Կազմեցին թեսթեր, որոնցում հաշվի չառնեվեց բազմաթիվ կարևոր հանգամանքներ։

Եկան ասելու « ցանկանու՞մ եք բարձր աշխատավարձ, ապա քննություն հանձնիր, հայտնվիր մեր թակարդում»։
Ովքե՞ր էին այդ ասողները։ Նրանք այն մարդիկ էին, որոնք այդ որոշման կայացմանը հասել էին նույն ուսուցիչների շնորհիվ ։ 
Անցկացվեց խայտառակ ամոթալի գործընթաց ,որին հաջորդեց խայտառակ ամոթալի վերաբերմունք բոլոր ուսուցիչների նկատմամբ ։ 
Սկզբից խոսեցին ցածր ցուցանիշի մասին, իսկ հետո որակեցին ուսուցչին անբան և համարեցին, որ եթե չեն կարող ատեստավորումն անցնել, ապա պետք է դուրս գան դպրոցից։ Կրկին կառավարության նիստի ժամանակ ամեն մեկը հասկանալով և չհասկանալով անարգեց ուսուցչին՝ դարձնելով նիստի ամենաթրենդային հարցը։ 
Այս օրերին քննարկվում է դատախազների աշխատավարձի բարձրացման հարցը և գլխավոր դատախազի տեղակալի մեկ ամսվա աշխատավարձը ավելին է քան ուսուցչի մեկ տարվա աշխատավարձը և այն դեպքում, երբ այս դատախազությունը տապալել է ամբողջ գործընթացը։ 

Դատախազը կամավոր ատեստավորման չի գնում, նրան նվիրում են այդ աշխատավարձը, քրտնաջան չի աշխատում ,այլ քրտնաջան գործեր է սարքում կամ գործեր ձախողում, բայց կրկին իրեն նվիրում են բարձր աշխատավարձ։ 

Այս գործընթացը համարում եմ հերթական մանիպուլյացիան, որով եկան ասելու.
Լռե՛ք ուսուցիչներ, ձեր աշխատավարձը չենք բարձրացնելու, քանի որ դուք մեր թակարդում կամավոր հայտնվեցիք։ 

Ի դեպ քիմիա առարկայից կտրվել է նաև ուսուցիչ, որը ամեն տարի ԵՊԲՀ է ուղարկում 10֊ից ավել ուսանողներ և ակնկալիքն էր, որ կամավոր ատեստավորմամբ կբարձրանա իր աշխատավարձը 30-50000 դրամ։ 

Մի՛ մտեք այս խաղերի մեջ հարգելի ուսուցիչներ։ Կազմակերպված հրաժարվե՛ք ատեստավորումից և պահանջեք հարգել և արժանապատիվ կերպով վերաբերվել ձեզ։ 

Որևէ մի բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի ձեզ անարգելու, հիշե՛ք, որ իրենք ձեր շնորհիվ են այդ աթոռները զբաղեցնում։ 
Կամ դուք կլինեք միասնական կամ կհալածվեք ինչպես միշտ...»,- գրել  է նա:

Սոֆյա Հովսեփյան ՖԲ Գրառում

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին