f

Անկախ

Սոցցանցային պրոպագանդան ունեցել է քաղաքական ազդեցության նպատակադրում և ազդել է մեր երկրում վերջին տարիներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ընթացքի վրա


Պատերազմական օրերից հայկական ֆեյսբուքի հարթակում դիտարկում էինք այսպես կոչված քնած բոտերի հազարավոր օգտահաշիվներից կազմված ցանցերի ակտիվություն, ինչպես նաև որոշ արտասահմանյան երկրներում գրանցված սինթետիկ օգտահաշիվների ուղղորդված տեղեկատվական աշխատանք:

Հատկանշական է, որ ցանցերի ձևավորման աշխատանքները հիմնականում թվագրվում են 2013 թվականով, ակտիվության պիկերը դիտարկվում են 2016 թվականին, 2018 թվականին և 2020 թվականի պատերազմի ժամանակ: Ըստ որում, այդ շրջաններից յուրաքանչյուրում ֆեյսբուքյան պատերազմական մարտադաշտ էին նետվում թարմ ուժեր մի քանի հազար տարիներով քնած բոտերի հաշվին:

Ինչո՞ւ էին ստեղծվել այդ բոտային բանակները, ովքե՞ր էին ստեղծել, ի՞նչ նպատակով կամ նպատակներով պետք է անպայմանորեն դառնան հետաքննության առարկա:

Այն, որ ներգրավված են եղել պրոֆեսիոնալներ, ծախսվել են լուրջ ռեսուրսներ, անկասկած է, միանգամայն հնարավոր է, որ գործ ունենք օտար պետության կամ պետությունների հատուկ ծառայությունների հետ կապված կամ նրանց կողմից համակարգվող գործունեության հետ: Ի նկատի ունեցեք, տարիների պատմությամբ օգտահաշիվները ավելի հուսալի և իրական են թվում ոչ միայն սովորական օգտատերի համար, այլև ֆեյսբուքի ավտոմատ նույնականացման համակարգերի կողմից:

Հատկանշական է, որ բոտային բանակները մեր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով, որ ներառում է 2013-2021 թթ. ժամանակաշրջանը, գործել են ոչ այնքան ինչ-որ ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործչի օգտին, որքան նպատակային հանրային կարծիք ձևավորելու ուղղությամբ:

Ամեն դեպքում, միանշանակ է, որ այդ սոցցանցային պրոպագանդան ունեցել է քաղաքական ազդեցության նպատակադրում և ազդել է մեր երկրում վերջին տարիներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ընթացքի, այդ թվում՝ քաղաքական ընտրությունների արդյունքների վրա:

Հետաքննության առարկա պետք է դառնա նաև մեր հայրենական իշխանությունների կողմից համանման տեխնոլոգիայի և տեղեկատվական աշխատանքի ալգորիթմների կիրառումը 2020 թվականի պատերազմի ընթացքում: Արծրուն Հովհաննիսյանը վերջին շրջանի իր հարցազրույցներում, ի դեպ, մի քանի անգամ հրապարակավ օգտագործել է ադրբեջանական ինֆորմացիոն զորքեր եզրույթը, որոնց մասին մենք խոսում էինք դեռ պատերազմի օրերին:

Հիմքեր կան պնդելու, որ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը արդեն այդ ժամանակ հստակ տեղեկացված է եղել, որ մեր տեղեկատվական դաշտում գործում է թշնամական այդպիսի զորակազմ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, պատերազմի մեկնարկի հետ համընթաց տեղեկատվություն տարածվեց, որ թշնամու կողմից կոտրվել են բազմաթիվ հայկական լրատվամիջոցների էջեր:

Միայն ու միայն վստահելի հայտարարվեցին մի քանի ֆեյսբուքյան էջեր, որոնց թվում Արծրուն Հոովհաննիսյան, Shushan Stepanyan: Ֆեյսբուքը և տեղեկատվական ամբողջ դաշտում տարածվեց հաղորդագրություն՝ հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, արգելվում էր տարածել ֆոտո և վիդեո նյութեր մեր կամ հակառակորդի կողմից խոցված կամ ռմբակոծված վայրերից, եթե դրանք չէին տարածվում կոնկրետ էջերից, որոնց ցանկը կցված էր:

Վստահ եմ, շատերը հիշում են #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշթեգը, որ տեղեկտավական դաշտում հայտնվեց նույն սեպտեմբերի 27-ից, ի դեպ: Ժամը 9:31 ՊՆ նախկին մամլո խոսնակը իր էջում տեղադրել էր հետևյալ գրառումը՝ .

#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ

Մեր բոլորի էջերին դնենք սա:

Փաստ է, որ հայկական ՖԲ տեղեկատվական հարթակում քարոզչական պրոպագանդան իրականացվում էր համարյա ամբողջությամբ նշված հեշթեգի ներքո: Ուշադրություն դարձրեք, միասնական հեշթեգի բացակայությունը խանգարում է համակարգին ավտոմատ ռեժիմով մաքրել բոլոր հրապարակումները պատերազմական թեմատիկայով, իսկ առկայությունը, ընդհակառակը, օգնում է:

Փաստ է, որ նշված հեշթեգի ներքո հրապարակվող և տարածվող տեղեկատվական կոնտենտի համարյա 30 տոկոսը գեներացվում էր բոտերի կողմից:

Սկզբում մենք զարմացել էինք, թե ինչո՞ւ ադրբեջանա-թուրքական բոտնետը մեր սոցմեդիայի դաշտում նույնիսկ չի փորձել հեռացնել կամ արգելափակել #ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ հեշթեգով գրառումները, ավելին՝ ակտիվորեն մասնակցել է կոնտենտի գեներացմանը: Բայց միայն սկզբում:

Շարունակելի

Վարդան Բալյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Արցախ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին