f

Անկախ

Եկել ենք Գորիսի ընտրությունների արդյունքները վերջնականապես ամփոփելու համար. Մենուա Հովսեփյանը՝ դատարանի բակում


Եկել ենք ճշմարտությանն աջակցելու եւ մեր համայնքի ընտրությունների արդյունքները վերջնականապես ամփոփելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Նշենք, որ այս պահին դատարանում ընթանում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավարությունը: Պաշտպանները մտադիր են նրա խափանման միջոցը փոխելու հարց բարձրացնել:

«Ակնկալում ենք արդարադատություն, արդարության վերականգնում, թող արդարությունը ջրի երես դուրս գա եւ վերջ տրվի ամիսներ շարունակվող այս գործընթացին, որը մեղմ ասած ապօրինի է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ նկատմամբ եւս մեղադրանքներ  են առաջադրվել, Հովսեփյանն ասաց. «Հումորով եմ վերաբերվում: Արդեն նախաքննությունն ավարտվել է, դատական պրոցեսի մեջ ենք: Կալանավորումից ազատ արձակվելուց հետո երեկ է եղել իմ առաջին դատը, հաջորդը կլինի դեկտեմբերի 10-ին»:

Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:

Ըստ Առուշանյանի պաշտպանների՝ մեղադրանքի հիմքում Լուսինե Ավետյանի մեղադրական բնույթի ցուցմունքն է։ Հիշեցնենք, որ այս քրեական գործով սկզբում կալանավորված էր Ավետյանը, ինչպես պաշտպաններն են պնդում, նրա ցուցմունքից հետո որպես մեղադրյալ ներգրվեցին Առուշանյանին։ Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ հայտնվելուց հետո Ավետյանն ազատ էր արձակվել։

Նշենք, որ Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է Գորիսի համայնքապետ:

Մենուա Հովսեփյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին