f

Անկախ

«Հայաստան». Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել 44-օրյա պատերազմի տարածքային եւ մարդկային կորուստները


Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որպեսզի հասարակությունը մոռանա, որ պատերազմ է եղել, որ մենք կորցրել ենք մեր տղաներին, մոռանա, որ Շուշին թշնամուն ենք տվել։ Այս մասին նոյեմբերի 4-ի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով կորցրել է իր որդուն 44-օրյա պատերազմի ժամանակ։

Այս մասին է, նրա համոզմամբ, վկայում իշխող ռեժիմի պահվածքը, որը հետապնդում է հենց այդ նպատակները։ «Մենք նախաձեռնեցինք օրինագիծ, որը խիստ պատիժ է նախատեսում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում սուտ մատնության համար, սակայն իշխանություններն ինչ-ինչ պատճառներով մերժեցին այս առաջարկը։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ վերաբերմունք է մարդկանց մոտ, որվքեր Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավում են անեկդոտների հերոս դարձած Արծրուն Հովհաննիսյանին: Մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների կամ անգործության համար, օրինակ՝ բունկերում, չեն կարող ներգրավվել Հանձնաժողովի աշխատանքներին։ Նա, ով ասում էր, թե մենք պարտվել ենք ե՛ւ մարտի դաշտում, ե՛ւ բարոյապես, հավակնում է լինել այս հանձնաժողովի ղեկավարը։ Ինչպիսի՞ն է լինելու այդ դեպքում վստահության մակարդակը նրա նկատմամբ»,- ​​նշել է նա։

Պատգամավորի խոսքով՝ այն քաղաքական ուժը, որը երկիրը դեպի պարտության տարավ, հատկապես` դրա առաջնորդը, պետք է հեռանա, եւ դա է հիմնական նախապայմանը, որ Հայաստանը կարողանա առաջ շարժվել:

Նազարյանը հիշեցրեց, որ Գերմանիան, Ճապոնիան եւ Իտալիան պատերազմում պարտությունից հետո զարգացման հիանալի օրինակներ են, բայց դրանցում, առաջին հերթին, փոխվեցին իրենց երկրները դեպի պարտություն տարած իշխանությունները։ «Մենք մեղադրում ենք Հայաստանի իշխանություններին պատերազմը ժամանակին չդադարեցնելու մեջ։ Բայց հիմնական մեղադրանքն այն է, որ այս պատերազմն ընդհանրապես չպետք է լիներ։ Դրա համար պետության ղեկին պետք է նորմալ, ողջամիտ իշխանություններ լինեին, ոչ թե` արկածախնդրությանը հակված։ Ինչո՞ւ ԱՄՆ-ում Հայաստանի ներկայիս դեսպանը ողջ պատասխանատվությամբ հայտարարեց, որ Թուրքիան չի ներգրավվելու ռազմական գործողությունների մեջ։ Իշխանությունները մեկ տարի կորցրեցին՝ փորձելով մարդկանց համոզել, որ մեղավորը նախկին իշխանություններն են։ Հիմա բենզինը թանկանում է, ու իշխանությունները կրկին մեղադրում են նախկիններին։ Բայց հայկական Նյուրնբերգն անպայման կկայանա։ Նրանք ուզում են, որ մենք հանձնվենք, բայց մենք չենք հանձնվի։ Մեր թիկունքում ժողովուրդն է, մեր թիկունքում մեր հերոսների ծնողներն են։ Թող ոչ ոք հույս չունենա, որ ժամանակը կանցնի, եւ ամեն ինչ կմոռացվի»,- եզրափակեց Գեղամ Նազարյանը։

Գեղամ Նազարյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին