f

Անկախ

     Հուշի մի պատառիկ


Ամեն անգամ տպագիր մամուլի հետ առնչվելիս հիշում եմ 1980թ այն օրը,երբ անհամարձակ քայլերով մտա <<Լոռի>>(՛՛Թումանյանական աշխարհ՛՛) թերթի խմբագրություն և խմբագիր Գևորգ Լևոնի Աբգարյանին մեկնեցի դպրոցում մեխանիզատորական կադրերի պատրաստման մասին իմ հրապարակումը։Խմբագրի կարմիր գրիչը սկսեց շարժվել թղթի վրայով,երբ ինչ որ նշում էր անում,իմ սիրտը սկսում էր արագ աշխատել։
-Լավ է։

Կտպագրվի շաբաթ օրվա համարում,-արտահայտվեց խմբագիրը։ Օրը հինգշաբթի էր,իսկ թերթը լույս էր տեսնում եռօրյա պարբերականությամբ։Մի տեսակ հանգստացա ու շնորհակալություն ասելով ուզում էի հեռանալ,երբ խմբագիրը կրկին խոսեց․՛՛Շարունակիր գրել։ Գրիր տարբեր թեմաներով ու կարծես կռահելով միտքս ավելացրեց, -ոչ մի խմբագրի շտկումներից մի խորշիր,ոչ էլ որևէ մեկի տեսակետի հետ անհամաձայնությունից։ Ունեցիր տեսակետ,մնա ճշմարտության ջատագով՛՛։

Խմբագրի այս խոսքերը ,հետագայում նաև հաջորդ խմբագիր Արարատ Թամրազյանի քաջալերանքը ինձ տարան ու պահեցին լրագրության դաշտում։

․․․<<Լոռի >> թերթի 1974-1986թթ խմբագիր Գևորգ Աբգարյանը 1996թ հունիսին,երբ ընդամենը 62 տարեկան էր,հեռացավ մեզնից։

Քառորդ դարից ավելի է անցել,բայց ես երբեք այդպես էլ համարձակություն չունեցա մտածել անգամ,թե ինչու՞ են նրան անվանակնքել՛՛Պասկալ՛՛։

Միշտ մտածել եմ,որ դա նրա ապրածի արժևորումն էր։ Հետաքրքիր է իմանալ,որ 1653 թվականին հիդրոստատիկայի հիմնական օրենքը սահմանած ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս,ֆիզիկոս,փիլիսոփա,գրող Բլեզ Պասկալից (1623-1662թթ) բացի 17-րդ դարում Պասկալ է անվանագրվել մեկը,ում անունը եղել է Հարություն,ազգությամբ հայ,ով էլ 1672թ հիմել է առաջին սրճարանը Փարիզում։
Հուշի այս պատառիկը թող դառնա խոնարհում Գևորգ Աբգարյանի պայծառ հիշատակին։

                                                                                        Վաղարշակ Ղորխմազյան 
 

  Վաղարշակ Ղորխմազյան  Գևորգ Լևոնի Աբգարյան Լոռու մարզ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին