f

Անկախ

Հայրենիքը լքողների հետ չէր համակերպվում, էլ ուր մնաց՝ Հայրենիքը հանձնողների հետ համակերպվեր...


Գարեգին Սարգսյանը պայմանագրային զինծառայող էր, լեյտենանտ, ռադիոլոկացիոն զենքերի ինժեներ, Հայաստանում ու Արցախում այդ ոլորտի եզակի մասնագետներից մեկը։ Նա ընդամենը 24 տարեկան էր, երբ զոհվեց 44-օրյա պատերազմում։

Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 2-ին, տիկին Ալլան իմացավ, որ որդին այլևս չկա։ Այդ օրվանից կյանքն ասես կանգ է առել։ Չի կարողանում հավատալ ու համակերպել, որ ինքը նման որդի է կորցրել, իսկ Հայոց բանակը՝ նման սպա։

Լոռու մարզի Ազնվաձոր գյուղում ծնված տղան դեռ մանկուց իսկական ասպետի հատկանիշներով էր օժտված։ Նրան չէին հետաքրքրում մանկական խաղերն ու չարաճճիությունները։ Տարված էր հայ և համաշխարհային պատմության, առասպելների հերոսական կերպարներով, որոնք փոխել էին պատմության ընթացքը։ Նրա հեքիաթի հերոսները Սասունցի Դավիթն ու Վարդան Մամիկոնյանն էին, Չինգիզ խանն ու Մակեդոնացին։ Ավելի ուշ սկսեց Նժդեհ ուսումնասիրել, ոգեշնչվեց նրա գաղափարախոսությամբ։ Մայրը հիշում է՝ հաճախ էր տարբեր իրավիճակներում Նժդեհի խոսքերը մեջբերում։

Երբ խիզախության, ազնվության ու հայրենասիրության գաղափարներով ոգեշնչված պատանին ընտրեց զինվորական ուղին, դա ոչ ոքի համար զարմանալի չէր։ Եթե ոչ Գարեգինը, ապա էլ ո՞վ պիտի գնար հայրենանվեր այդ ճանապարհով։

Արմավիրի մարզի «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանն ավարտելուց հետո 2014 թվականին մեկնեց Սանկտ Պետերբուրգ և ընդունվեց ՌԴ Միխայլովի անվան հրետանային ակադեմիա։

«Իր տարիքից մի քանի անգամ հասուն էր, 5 տարի սովորեց Ռուսաստանում, զանգում էի, ասում էր՝ Մովսես Խորենացի եմ կարդում, Րաֆֆու «Սամվելն» եմ կարդում»։ Ոչ ծխում էր, ոչ խմում, ասում էր զինվորը միշտ պիտի զգոն լինի, ոչ մի բանից կախվածություն չունենա։ Առողջ ապրելակերպով էր ապրում, սպորտով զբաղվում, իր ընկերներին էլ էր ստիպում, որ այդպես ապրեն»։

2019-ին Գարեգինը ավարտում է ուսումը Ռուսաստանում և վերադառնում Հայրենիք ռաիդոլոկացիոն զենքերի ինժեների արժեքավոր մասնագիտությամբ։ Վերադառնալուն պես պայմանագրային զինվորական ծառայության է անցնում Արցախի Զինված ուժերում։

Նրա երազանքն էր Հայաստանի զինված ուժերի հզորացումն ու Հայոց բանակում արդարության ու հավասարության հաստատումը։ Երբ ծառայության էր անցել Զինված ուժերում, մի անգամ իր հրամանատարին ասում է․ «Գիտեմ, որ սողունները միշտ լավ տեղ են ունենում, բայց ինձանից էդպիսի բան չսպասեք, ես արդարության կողմն եմ լինելու»։ Հրամանատարը ձեռքը դնում է նրա ուսին ու ասում․ «Հենց դրա համար էլ քեզ շատ ենք սիրում»։

Ամբողջությամբ նվիրված էր իր գործին։ Ինչպես մայրն է ասում՝ Հայրենիքով տարված, Հայրենիքով ապրող մարդ էր ու իր համար հայ լինելը մեծ հպարտություն էր։ Ասում է՝ իր եղբայրներն ապրում էին Ռուսաստանում և ուզում էին, որ նա ավարտելուց հետո մնա, զինվորական կարիերան շարունակի Ռուսաստանում։ «Չուզեց, ասեց՝ ես ուրիշ ազգի առաջ «չեստ չեմ տա», ես հայ եմ»։

Սեպտեմբերի  27, 2020 թվական։ Գարեգինն արձակուրդում էր, մեկ տարվա բացակայությունից հետո մի քանի օրով տուն էր վերադարձել։ «Մեկ էլ վազելով եկավ, թե՝ մա՛մ, ես գնում եմ, պատերազմ է։ Ասեցի՝ խնդրում եմ, մի գնա, եղբայրդ էնտեղ է, գոնե դու մի գնա։ Խիստ դեմքով նայեց ինձ, ասեց՝ մա՛մ, դու պատկերացնո՞ւմ ես, թե ինձ ինչ ես ասում։ Զինվորներս ինձ են սպասում»։

Գարեգինի եղբայրը՝ Վրեժը, ժամկետային զինծառայող էր, Հադրութում էր ծառայում։ Երբ Գարեգինը հասնում է Արցախ, իր հրամանատարին խնդրում է, որ իրեն թույլ տան որպես սովորական զինվոր գնա, եղբոր հետ միասին մասնակցի թեժ մարտերին։ Հրամանատարը թույլ չի տալիս․ նրա գիտելիքներն այնքան կարևոր էին, որ նույնիսկ առաջնագծից էին աշխատում հեռու պահել։ Բայց Գարեգինը չէր ենթարկվում, իր գործն ավարտելուց հետո մեքենան վերցնում էր, զենք-զինամթերք լցնում, հասցնում առաջնագիծ, այնտեղից էլ վիրավորներին հավաքում, տեղափոխում հոսպիտալ։ Իսկ մոր հետ խոսելիս ասում էր, թե ամեն ինչ կարգին է, ինքն ապահով տեղ է, չանհանգստանան։ Մինչդեռ 34 օր եղել է ամենավտանգավոր տեղերում, այդ ընթացում նույնիսկ 4 բեկորային վիրավորում ստացել, բայց հրաժարվել է հոսպիտալ գնալ՝ ասելով, թե իր զինվորներին մենակ չի թողնի։

«Հոկտեմբերի 31-ի երեկոյան՝ ժամը 21։45-ին, զանգեց։ Ասեց՝ լավ եմ, մի մտածեք։ Ես էլ ասացի՝ Գարիկ ջան, առավոտյան գնալու եմ Սուրբ Հովհաննես եկեղեցի, մոմ վառեմ ձեր համար։ Էդպես խոսեցինք, մեկ էլ վերջում ասեց՝ մա՛մ, լավ մնացեք, կապի վերջ։ Երբեք էտ խոսքը չէր ասել։ Ամբողջ գիշեր տանջվեցի, ինչո՞ւ ասաց՝ կապի վերջ»։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 1-ի լուսաբացին, Գարեգինի մտերիմ ընկերը, որը նույնպես լեյտենանտ էր, իր երկու զինվորների հետ պետք է բարձրանար Մատաղիսի ամենավտանգավոր դիրքերից մեկը։ Գարեգինն ասում է, որ ընկերոջը մենակ չի թողնի, ինքն էլ նրանց հետ կբարձրանա, չնայած դա իր պարտականությունների մեջ չէր մտնում։ Երբ տղաները հասնում են դիրք, թուրքական բայրաքթարը հարվածում է։ Չորսն էլ տեղում զոհվում են։

Այդ առավոտ մայրը, ինչպես որդուն խոստացել էր, գնում է Սուրբ Հովհաննես հայտնի մատուռ ուխտի։ «Բարձրացա, սկսեցի աղոթել։ Ինձ թվում էր, թե ինչքան բարձրից աղոթեմ, Աստված ձայնս կլսի։ Այնինչ որդիս այլևս չկար»։

Տղաների զոհվելուց հետո դիրքն անցնում է թշնամու վերահսկողության տակ։ Լավ էր, որ գոնե հասցրել էին նրանց մարմինները դուրս բերել։

Գարեգին Սարգսյանը հանգչում է Վանաձորի զինվորական պանթեոնում, որտեղ մի քանի տասնյակ գերեզման է ավելացել միայն վերջին պատերազմի հետևաքով։ Մոր սրտին մեծ ցավ է այն, որ այստեղ երկրի ղեկավարները չեն այցելում, այն տպավորությունն ունի, թե իրենց հերոս որդիները մոռացության եմ մատնված։ «Իհարկե պետք չի երկու մեխակ վերցնելով՝ թատերաբեմ դարձնեն, ինչպես Եռաբլուրում, բայց մեկ-մեկ գոնե գան, հարգաքի տուրք մատուցեն»,-ասում է զոհվածի մայրը։

Եթե Գարեգինը ողջ լիներ, շատ մեծ ցավ կապրեր՝ տեսնելով պատերազմի ելքը։ «Չէր համակերպվի այս պարտության հետ,-ասում է մայրը,-ինքը նույնիսկ Հայրենիքը լքողների հետ չէր համակերպվում, էլ ուր մնաց՝ Հայրենիքը հանձնողների հետ համակերպեր»։

Տիկին Ալլայի հայրը՝ Գարեգինի պապը, Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցներից է եղել։ Ասում է՝ մի օր որդին զանգեց, ասաց․ «Մա՛մ, պապիին ասա, որ սա քո թվի պատերազմը չի, վախկոտները շատացել են, իսկ ամբողջ պատերազմը թողել են 18-19 տարեկան ջահել երեխեքի վրա»։

«Ասացի՝ ախր դու էլ ես ջահել, քո մասին էլ մի քիչ մտածի, ասեց՝ ես էլի կյանք եմ տեսել, էս 18 տարեկան երեխեքը ի՞նչ են հասցրել տեսել։ Մի օր էլ զանգեց, շատ տխուր էր, ասեց՝ մա՛մ, ինչքան լավ մարդ էի ճանաչում, բոլորը զոհվեցին»։

Գարեգինի զոհվելուց հետ փոքր որդուն՝ Վրեժին, պատերազմից տուն են ուղարկում։ Վրեժը հետախույզ-դիպուկահար էր, նա էլ էր պատերազմի ողջ ընթացքում ամենաթեժ մարտերին մասնակցել, շրջափակման մեջ ընկել, հրաշքով ողջ մնացել։ Տուն էր վերադարձել սարսափելի հոգեվիճակով։ «Դժոխք է, որ անցում եմ մինչ օրս։ Երևի Աստված ինձ ծով համբերություն է տվել։ Մի որդուս կորցրեցի պատերազմում, իսկ մյուսին կամաց-կամաց հազիվ կարողանում եմ կյանք  հետ բերել»,-ասում է տիկին Ալլան։

Չնայած մեծ կորստին ու անփարատելի վշտին՝ Գարեգինի մայրը հպարտ է, որ նման որդի է պարգևել Հայրենիքին։ Ասում է՝ հայ ժողովուրդն այս ողբերգությունից չպետք է կոտրվի ու հուսահատվի, պիտի ուժ հավաքի ու աշխարհին ապացուցի, որ հայը չի պարտվում։

«Մեր բողբոջները, որ պետք է Հայոց բանակը զարգացնեին, ուժ տային, այդ կրթված, հայրենասեր տղաներն էին, որ գնացին։ Բայց պիտի ցավը մի կողմ դնենք և մեր հպարտությունը վերականգնենք։ Ոչինչ, որ մեր ազգի մեջ մի քանի սողուններ կան, ամեն ազգի մեջ էլ կան սողուններ։ Պիտի կարողանանք ուժ հավաքել ու հաղթել հանուն մեր որդիների»,-ասում է հերոսի մայրը։

 

 

Գարեգին Սարգսյան հերոսներ 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի

«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Ավելին
Ավելին