ՊԵԿ-ը կատարելագործում է եկամտահարկի վերադարձի էլեկտրոնային համակարգը։ Այս մասին այսօր 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ այժմ եռամսյակային վերադարձվող միջոցները նստում են քաղաքացիների հաշիվներին 5 օրում։ «Հետագայում այդ համակարգը կկատարելագործվի»,-նշեց նա։