f

Անկախ

Ուսումնասիրում ենք բենզինի շուկան. վերջին թանկացումների մասին դեռեւս տվյալներ չկան. Գեղամ Գևորգյան


Մենք գնաճին չենք կարող անդրադառնալ, մեր կառույցը գնաճի հետ առնչություն չունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Գների բարձրացումը մեզ կարող է առնչվել երկու պարագայում, երբ որ կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ, որը չարաշահում է թույլ տվել գների բարձրացմաբ տեսքով եւ երկրորդը, եթե կա հակամրցակցային համաձայնություն:

Այս պարագայում մենք մի շարք շուկաներում ուսումնասիրություն ենք անում, մի շարք շուկաներում ավարտել ենք եւ հրապարակել ենք արդյունքները: Մենք արդեն հրապարակել ենք հավի եւ ձվի շուկայում չարաշահում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների կողմից: Երկրորդ, բենզինի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում, բայց վերջին թանկացումների մասին դեռեւս տվյալներ չկան, որովհետեւ դրանք ամփոփվում են եռամսյակն ավարտելուց հետո: Մենք այդ տվյալներն ստանալուց հետո անպայման ուսումնասիրության ավարտը կարձանագրենք եւ կտեսնենք իրավախախտման հատկանիշներ, վարույթ կսկսենք եւ դրանց արդյունքները կհրապարակենք: Եթե տեսնենք իրավախախտման հատկանիշներ չկան, մեր ուսումնասիրության արդյունքները կհրապարակենք»,-ասաց նա:

ՄՊՀ-ի նախագահը տեղեկացրեց, որ ուսմնասիրություն են իրականացնում նաեւ շաքարավազի շուկայում. «Գիտեք, որ 2-3 ամիս առաջ Հայաստան ներմուծվել է էժան, քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել էին, հետո բարձրացել են: Հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի զրո տոկոսադրույքով իրականացնել մինչեւ դեկտեմբեր, որովհետեւ շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում ՌԴ-ում, կապված կովիդի հետ: Մյուս ուսումնասիրվող շուկան կարագի շուկան է»:

Գեղամ Գևորգյան Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին